Անցնել բովանդակությանը

Ո՞վ էր Կայենի կինը

Ո՞վ էր Կայենի կինը

Աստվածաշնչի պատասխանը

 Կայենը՝ առաջին մարդկային զույգի ավագ որդին, ամուսնացել էր իր քույրերից մեկի կամ մեկ ուրիշ մոտ ազգականուհու հետ։ Այս եզրահանգմանը կարելի է գալ՝ կարդալով Կայենի ու նրա ընտանիքի մասին աստվածաշնչյան արձանագրությունը։

Փաստեր Կայենի ու նրա ընտանիքի մասին

  •   Բոլոր մարդիկ սերել են Ադամից ու Եվայից։ Աստված «մեկ մարդուց [Ադամից] ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա» (Գործեր 17:26)։ Ադամի կինը՝ Եվան, դարձավ «բոլոր ապրողների մայրը» (Ծննդոց 3:20)։ Հետևաբար Կայենը պետք է որ ամուսնացած լիներ Ադամից ու Եվայից սերած անձնավորության հետ։

  •   Եվան մի քանի երեխա ուներ, որոնցից առաջին երկուսը Կայենն ու նրա եղբայր Աբելն էին (Ծննդոց 4:1, 2)։ Երբ Կայենն իր եղբորը սպանելու պատճառով արտաքսվեց, նա գանգատվեց. «Ինձ հանդիպողը անպատճառ կսպանի ինձ» (Ծննդոց 4:14)։ Ումի՞ց էր Կայենը վախենում։ Աստվածաշունչն ասում է, որ Ադամը «որդիներ ու աղջիկներ ունեցավ» (Ծննդոց 5:4)։ Ըստ երևույթին, Ադամի ու Եվայի մյուս զավակները Կայենի համար վտանգ էին ներկայացնում։

  •   Մարդկության պատմության սկզբում ազգականի հետ ամուսնանալը արտառոց բան չէր։ Օրինակ՝ Աստծու հավատարիմ ծառա Աբրահամը ամուսնացավ իր քրոջ, այսինքն՝ իր հոր աղջկա հետ (Ծննդոց 20:12)։ Այդպիսի ամուսնություններն առաջին անգամ արգելվել են Մովսիսական օրենքով, որը գրի է առնվել Կայենի օրերից դարեր անց (Ղևտական 18:9, 12, 13)։ Ի տարբերություն մեր օրերի՝ այն ժամանակներում քիչ հավանական էր, որ մոտ ազգականներից ծնված երեխաները արատներով ծնվեին։

  •   Աստվածաշունչը Ադամի, Եվայի ու նրանց ընտանիքի վերաբերյալ արձանագրությունը ներկայացնում է որպես ճշմարիտ պատմություն։ Ադամի մանրամասն տոհմաբանության մասին կարելի է կարդալ ոչ միայն «Ծննդոց» գրքում, որը գրել է Մովսեսը, այլև Եզրաս և Ղուկաս պատմիչների արձանագրություններում (Ծննդոց 5:3–5; 1 Տարեգրություն 1:1–4; Ղուկաս 3:38)։ Աստվածաշունչը գրողները Կայենի մասին պատմությունը ներկայացնում են որպես իրական պատմություն (Եբրայեցիներ 11:4; 1 Հովհաննես 3:12; Հուդա 11