Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է հարկավոր Աստվածաշունչը հասկանալու համար

Ի՞նչ է հարկավոր Աստվածաշունչը հասկանալու համար

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշունչը տալիս է այն «բանալիները», որոնք հարկավոր են, գրքում գրվածը հասկանալու համար։ Անկախ քո ծագումից՝ Աստվածաշնչում գրված Աստծու խոսքը «դժվար չէ քեզ համար և ոչ էլ հեռու է քեզնից» (2 Օրենք 30:11

Աստվածաշունչը հասկանալու բանալիները

  1.   Ճիշտ վերաբերմունք ունեցիր։ Ընդունիր Աստվածաշունչը որպես Աստծու Խոսք։ Եղիր խոնարհ, քանի որ «Աստված հակառակվում է գոռոզներին» (1 Թեսաղոնիկեցիներ 2:13; Հակոբոս 4:6)։ Այդուհանդերձ, խուսափիր նաև կուրորեն հավատալուց, քանի որ Աստված ուզում է, որ դու գործի դնես քո բանականությունը (Հռոմեացիներ 12:1, 2

  2.   Աղոթիր իմաստություն ստանալու համար։ Առակներ 3:5 համարում Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր»։ Փոխարենը՝ «շարունակ խնդրիր Աստծուն», որ իմաստություն տա քեզ, որպեսզի հասկանաս Աստվածաշունչը (Հակոբոս 1:5

  3.   Պարբերաբար ուսումնասիրություն արա։ Շատ ավելի մեծ օգուտներ կքաղես, եթե Աստվածաշունչը ուսումնասիրես կանոնավոր կերպով և ոչ թե, երբ պատահի (Հեսու 1:8

  4.   Ուսումնասիրիր թեմատիկ կարգով։ Թեմատիկ կարգով ուսումնասիրելիս դու քննում ես, թե կոնկրետ հարցի կամ թեմայի մասին ինչ է ասվում Աստվածաշնչում։ Սա արդյունավետ միջոց է իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Սկսիր «սկզբնական ուսմունքներից», իսկ հետո «շարունակիր ձգտել հասունության» (Եբրայեցիներ 6:1, 2)։ Աստիճանաբար կկարողանաս համեմատել սուրբգրային համարները իրար հետ և կտեսնես, որ Աստվածաշնչի տարբեր հատվածներ, նույնիսկ «դժվարհասկանալի բաները», մեկնաբանում են մեկը մյուսին (2 Պետրոս 3:16

  5.   Օգնություն ընդունիր ուրիշներից։ Աստվածաշունչը հորդորում է մեզ օգնություն ընդունել նրանցից, ովքեր հասկանում են Աստվածաշունչը (Գործեր 8:30, 31)։ Եհովայի վկաները առաջարկում են Աստվածաշնչի ուսումնասիրության մի ծրագիր, որը շատ նման է առաջին դարի քրիստոնյաների կիրառած մեթոդին։ Նրանք աստվածաշնչյան համարների միջոցով օգնում էին մարդկանց հասկանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում (Գործեր 17:2, 3

Ի՞նչ հարկավոր չէ

  1.   Բարձր ինտելեկտ կամ կրթություն։ Օրինակ՝ Հիսուսի 12 առաքյալները հասկանում էին Աստվածաշնչի խոսքերը և սովորեցնում էին դրանք ուրիշներին, թեև ոմանք նրանց համարում էին «անուսում և հասարակ մարդիկ» (Գործեր 4:13

  2.   Փող։ Դու կարող ես անվճար իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10:8