Անցնել բովանդակությանը

Հռչակենք բարի լուրը

Եհովայի վկաների համաժողով 2024

Մուտքն անվճար է Հանգանակություն չի արվում

Ծրագրի ուշագրավ մասերը

Ուրբաթ։ Իմացեք փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Ավետարաններում Հիսուսի մասին գրված բարի լուրը նրա կյանքի ճշգրիտ արձանագրությունն է։ Իմացեք նաև, թե աստվածաշնչյան այս արձանագրությունը ինչպես կարող է օգնել մեզ այսօր։

Շաբաթ։ Հիսուսի ծննդի ու մանկության մասին ի՞նչ էր մարգարեացվել. արդյոք կատարվեցի՞ն այդ մարգարեությունները։

Կիրակի։ Աստվածաշնչի վրա հիմնված «Ինչո՞ւ չենք վախենում վատ լուրերից» վերնագրով ելույթից իմացեք, թե այսօր միլիոնավոր մարդիկ ապագային վստահությամբ նայելու ինչ հիմքեր ունեն՝ չնայած աշխարհի վատթարացող իրավիճակներին։

Վիդեոբեմադրություն

«Ավետարան ըստ Հիսուսի. մաս 1»

«Ճշմարիտ լույս՝ աշխարհի համար»

Հիսուսի՝ հրաշքով ծնունդը նրա կյանքի բազմաթիվ կարևոր իրադարձություններից միայն առաջինն էր։ Ծնողները Հիսուսին տարան Եգիպտոս, որ նրան սպանել ցանկացող թագավորից փրկեն։ Հետագայում նա հիացրեց իր օրերի որոշ մեծ ուսուցիչների։ Դիտեք այս և այլ դեպքերի մասին պատմող երկու հատվածից բաղկացած վիդեոբեմադրությունը ուրբաթ ու շաբաթ օրերին։

Դիտեք այս տարվա համաժողովի համար նախատեսված հետևյալ տեսանյութերը։

Ինչպե՞ս են անցկացվում մեր համաժողովները

Իմացեք, թե ինչ է սպասվում Եհովայի վկաների համաժողովին։

Եհովայի վկաների համաժողով 2024. «Հռչակենք բարի լուրը»

Տեսեք, թե ինչի մասին է այս տարվա համաժողովը։

Վիդեոբեմադրության թրեյլեր. «Ավետարան ըստ Հիսուսի»

Շատերը գիտեն Հիսուսի՝ հրաշքով ծնվելու մասին։ Բայց ի՞նչ դեպքեր են նախորդել ու հաջորդել այդ կարևոր իրադարձությանը։