Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձախ կողմում՝ Yasser Qudaih/Anadolu via Getty Images; աջ կողմում՝ RONALDO SCHEMIDT/AFP via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ե՞րբ կավարտվեն հակամարտությունները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ե՞րբ կավարտվեն հակամարտությունները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելի վրա Իրանի հարձակման առնչությամբ, որը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ 2024 թ. ապրիլի 13-ին, հետևյալն է ասել. «Հիմա՛ է լարվածությունը թուլացնելու և անվտանգ միջավայր ստեղծելու ժամանակը։ Հիմա՛ է ծայրաստիճան զսպվածություն դրսևորելու ժամանակը»։

 Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտությունները համաշխարհային հիմնախնդրի ընդամենը մեկ դրսևորումն են։

 «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում հակամարտությունների թիվը այժմ ամենաբարձրն է։ Դրանցից տուժում է երկու միլիարդ մարդ՝ մարդկության մեկ քառորդը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, հունվարի 26, 2023)։

 Այժմ զինված հակամարտություններ են ընթանում Իսրայելում, Գազայում, Սիրիայում, Ուկրաինայում, Սուդանում, Եթովպիայում, Նիգերում, Մյանմայում, Հայիթիում և այլ տարածաշրջաններում։ a

 Ե՞րբ են պատերազմները դադարելու։ Կարո՞ղ են արդյոք աշխարհի առաջնորդները խաղաղություն հաստատել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Աշխարհը՝ պատերազմների մեջ

 Համաշխարհային հակամարտությունները փաստում են, որ շուտով բոլոր պատերազմներին վերջ է դրվելու։ Այս հակամարտություններով կատարվում են մեր օրերի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները։ Աստվածաշունչը այս օրերը կոչում է «աշխարհի վախճան» (Մատթեոս 24։3

  •   «Պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր կլսեք.... Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։6, 7

 Կարդացեք «Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը» հոդվածը, որպեսզի իմանաք, թե ինչպես են մերօրյա պատերազմները փաստում, որ աստվածաշնչյան մարգարեությունները կատարվում են։

Պատերազմ, որը վերջ կդնի բոլոր պատերազմներին

 Աստվածաշնչում կանխագուշակված է, որ բախումներին վերջ է դրվելու։ Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Ոչ թե մարդկային ջանքերով, այլ Արմագեդոնի միջոցով, որը «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմն է» (Հայտնություն 16։14, 16)։ Այս պատերազմից հետո Աստված կկատարի իր խոստումը և մարդկությանը հարատև խաղաղություն կպարգևի (Սաղմոս 37։10, 11, 29

 Իմանալու համար, թե ինչպես է Աստծու պատերազմը վերջ դնելու բոլոր պատերազմներին, կարդացեք «Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը» հոդվածը։

a «Զինված հակամարտությունների ցուցանիշները՝ ամբողջ աշխարհում» (ACLED Conflict Index, հունվար 2024)։