Անցնել բովանդակությանը

Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը

Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչ իրադարձություններ էին լինելու, և ինչ պայմաններ էին տիրելու ներկա համակարգի վերջին, կամ՝ «աշխարհի վախճանին» (Մատթեոս 24։3)։ Աստվածաշնչում այդ ժամանակահատվածը կոչվում է «վերջին օրեր», կամ՝ «վերջի ժամանակ» (2 Տիմոթեոս 3։1; Դանիել 8։19

Որո՞նք են «վերջին օրերի» մասին աստվածաշնչյան մարգարեություններից մի քանիսը

 Աստվածաշունչը կանխագուշակել է մի շարք իրադարձություններ, որոնք միասին կազմելու էին վերջին օրերի «նշանը» (Ղուկաս 21։7)։ Քննենք դրանցից մի քանիսը։

 Լայնամասշտաբ պատերազմներ։ Հիսուսն ասաց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։7)։ Իսկ Հայտնություն 6։4-ում խոսվում է այլաբանական ձիավորի մասին, որը «խաղաղությունը վերցնելու է երկրից»։

 Սովեր։ Հիսուսը կանխագուշակեց, որ «սովեր.... կլինեն» (Մատթեոս 24։7)։ «Հայտնություն» գրքում նաև խոսվում է մեկ այլ այլաբանական ձիավորի մասին, որի արշավանքի պատճառով մեծ սովեր էին լինելու (Հայտնություն 6։5, 6

 Մեծ երկրաշարժեր։ Հիսուսն ասաց, որ «տեղ-տեղ.... երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7; Ղուկաս 21։11)։ Այս մեծ երկրաշարժերը ամբողջ աշխարհում տառապանքի և աննախադեպ մահերի պատճառ էին լինելու։

 Հիվանդություններ։ Ըստ Հիսուսի խոսքերի՝ համաճարակներ, կամ՝ «սարսափելի հիվանդություններ» են լինելու (Ղուկաս 21։11, «Ժամանակակից անգլերեն թարգմանություն»)։

 Հանցագործություն։ Թեև արդեն հարյուրավոր տարիներ է, ինչ մարդիկ հանցանքներ են գործում, սակայն Հիսուսը կանխագուշակեց, որ վերջին օրերում «անօրենությունը շատանալու» է (Մատթեոս 24։12

 Երկրի ապականում։ Հայտնություն 11։18-ում կանխագուշակված է, որ մարդիկ «կործանելու են երկիրը»։ Նրանք դա անելու են բազմաթիվ կերպերով՝ ոչ միայն անելու են սխալ արարքներ, այլև բառացի վնաս են հասցնելու շրջակա միջավայրին։

 Բարոյական արժեքների անկում։ 2 Տիմոթեոս 3։1-4-ում ասվում է, որ մարդիկ լինելու են «անշնորհակալ, անհավատարիմ.... համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ»։ Այս ամենը այնքան ծայրահեղ է դրսևորվելու, որ այդ ժամանակաշրջանը իրավամբ կարող է նկարագրվել որպես «չափազանց դժվար ժամանակներ»։

 Փլուզված ընտանիքներ։ 2 Տիմոթեոս 3։2, 3-ում Աստվածաշունչը կանխագուշակում է, որ շատերը չեն ունենա «բնական կապվածություն», իսկ երեխաները կլինեն «ծնողներին անհնազանդ»։

 Աստծու հանդեպ սիրո բացակայություն։ Հիսուսը կանխագուշակեց, որ «շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24։12)։ Նա նկատի ուներ, որ շատերի մեջ սառչելու էր Աստծու հանդեպ սերը։ Իսկ 2 Տիմոթեոս 3։4-ում ասվում է, որ վերջին օրերում մարդիկ կլինեն «հաճոյասեր, բայց ոչ աստվածասեր»։

 Կրոնական կեղծավորություն։ 2 Տիմոթեոս 3։5-ում ասվում է, որ մարդիկ կձևացնեն, թե երկրպագում են Աստծուն, սակայն չեն ապրի նրա չափանիշներով։

 Ավելի շատ հասկացողություն աստվածաշնչյան մարգարեությունների վերաբերյալ։ «Դանիել» գրքում կանխագուշակվել էր, որ «վերջին ժամանակում» աստվածաշնչյան ճշմարտությունների, այդ թվում՝ այս մարգարեությունների ճշգրիտ հասկացողությունը ավելանալու է (Դանիել 12։4

 Համաշխարհային քարոզչություն։ Հիսուսն ասաց, որ «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14

 Համատարած անտարբերություն և ծաղրանք։ Հիսուսը կանխագուշակեց, որ մարդիկ ընդհանուր առմամբ մերժելու էին մոտալուտ վախճանի վերաբերյալ հստակ ապացույցը (Մատթեոս 24։37-39)։ Բացի այդ՝ 2 Պետրոս 3։3, 4 համարներում ասվում է, որ ոմանք ծաղրելու ու ամբողջությամբ մերժելու էին այն։

 Բոլոր մարգարեությունների կատարում։ Հիսուսը նշեց, որ վերջին օրերը նշանավորվելու են այս բոլոր մարգարեությունների միաժամանակյա կատարմամբ. կատարվելու էր ոչ թե մի քանի մարգարեություն կամ դրանց մեծ մասը, այլ բոլորը՝ միաժամանակ (Մատթեոս 24։33

Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»

 Այո՛։ Աշխարհում տիրող իրավիճակը, ինչպես նաև աստվածաշնչյան ժամանակագրությունը ցույց են տալիս, որ վերջին օրերը սկսվել են 1914 թ.-ին՝ Առաջին Համաշխարհային պատերազմի տարին։ Իմանալու համար, թե ինչպես են աշխարհում տիրող իրավիճակները փաստում, որ ապրում ենք վերջին օրերում, դիտեք հետևյալ տեսանյութը։

 1914 թ.-ին Աստծու Թագավորությունը սկսեց իշխել երկնքում։ Բանսարկու Սատանան ու նրա դևերը ցած գցվեցին երկնքից, և նրանց գործունեությունը սահմանափակվեց. նրանք գործելու էին միայն երկրի վրա (Հայտնություն 12։7-12)։ Մարդկանց ապականված վարքից ու չար գործերից հստակ երևում է Սատանայի ազդեցությունը։ Այդ պատճառով է, որ այս վերջին օրերը «չափազանց դժվար ժամանակներ են» կոչվում (2 Տիմոթեոս 3։1

 Շատերը վշտացած են այս դժվար ժամանակների պատճառով։ Նրանց մտահոգում է, որ հասարակությունը գնում է դեպի անկում։ Ոմանք նույնիսկ վախենում են մարդկության ապագայի համար։

 Կան նաև մարդիկ, որոնք թեև տառապում են աշխարհում տիրող պայմանների պատճառով, սակայն ապագայի հանդեպ հույսով են լցված։ Նրանք համոզված են, որ Աստծու Թագավորությունը շուտով քայլեր կձեռնարկի և կլուծի աշխարհի խնդիրները (Դանիել 2։44; Հայտնություն 21։3, 4)։ Նրանք համբերատարորեն սպասում են Աստծու խոստումների իրականացմանը և մխիթարություն են գտնում Հիսուսի հետևյալ խոսքերում. «Բայց ով որ մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի» (Մատթեոս 24։13; Միքիա 7։7