Անցնել բովանդակությանը

Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան

Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան

Աստվածաշնչի պատասխանը

 Այո՛։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նրա վրա «Մեսիայի՝ Առաջնորդի»՝ «աշխարհի Փրկչի» մասին բազմաթիվ մարգարեություններ կատարվեցին (Դանիել 9։25; 1 Հովհաննես 4։14)։ Նույնիսկ Հիսուսի մահից հետո նրա վրա շարունակեցին կատարվել մեսիական մարգարեությունները (Սաղմոս 110։1; Գործեր 2։34–36

 Ի՞նչ է նշանակում «Մեսիա» բառը

 Եբրայերեն մաշիախ (մեսիա) և դրան համարժեք հունարեն խրիստոս (քրիստոս) բառերը նշանակում են «օծյալ»։ Հետևաբար «Հիսուս Քրիստոս» նշանակում է «Հիսուս Օծյալ», կամ՝ «Հիսուս Մեսիա»։

 Աստվածաշնչյան ժամանակներում, երբ մարդուն հատուկ իշխանություն էր տրվում, հաճախ նրան օծում էին՝ գլխին յուղ թափելով (Ղևտական 8:12; 1 Սամուել 16:13)։ Աստված Հիսուսին նշանակեց որպես Մեսիա, այսինքն՝ նրան մեծ իշխանություն տվեց (Գործեր 2։36)։ Սակայն յուղով օծելու փոխարեն՝ Աստված նրան սուրբ ոգով օծեց (Մատթեոս 3:16

 Մեսիական մարգարեությունները կարո՞ղ էին կատարվել մեկից ավելի մարդկանց վրա

 Ո՛չ։ Ինչպես որ մատնահետքը պատկանում է միայն մեկ մարդու, այնպես էլ աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը մատնանշում է միայն մեկ Մեսիայի, կամ՝ Քրիստոսի։ Սակայն Աստվածաշունչը զգուշացնում է, որ «սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կհայտնվեն և մեծ նշաններ ու հրաշքներ կանեն, որպեսզի, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին մոլորեցնեն» (Մատթեոս 24։24

 Հնարավո՞ր է, որ Մեսիան ապագայում հայտնվի

 Ո՛չ։ Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ Մեսիան Իսրայելի Դավիթ թագավորի հետնորդն էր լինելու (Սաղմոս 89:3, 4)։ Սակայն երբ մ.թ. 70 թ.-ին հռոմեացիները գրավեցին Երուսաղեմը, հրեաների տոհմաբանական արձանագրությունները, որոնցում ներկայացված էր Դավթի շառավիղը, կորան՝ ակներևաբար ոչնչացվեցին։ a Այդ ժամանակից ի վեր որևէ մեկը չի կարողացել փաստել, որ ինքը Դավթի թագավորական ընտանիքից է սերում։ Սակայն այդ տոհմաբանական արձանագրությունները գոյություն են ունեցել Հիսուսի ժամանակներում, և նույնիսկ նրա թշնամիներին չի հաջողվել հերքել Դավթի հետնորդը լինելու մասին նրա պնդումը (Մատթեոս 22։41–46

 Մեսիական քանի՞ մարգարեություններ կան Աստվածաշնչում

 Մեսիական մարգարեությունների կոնկրետ թիվը հնարավոր չէ նշել։ Օրինակ՝ նույնիսկ ակնհայտ մեսիական մարգարեություն պարունակող հատվածների հաշվելու եղանակը կարող է տարբերվել։ Եսայիա 53:2–7-ում նշվում են Մեսիայի վերաբերյալ մի քանի մարգարեություններ։ Ոմանք այդ ամբողջ հատվածը գուցե հաշվեն որպես մեկ մարգարեություն, մինչդեռ ուրիշները թերևս այդ տեղեկությունները հաշվեն որպես առանձին մարգարեություններ։

 Հիսուսի վրա իրագործված մեսիական մի քանի մարգարեություններ

Մարգարեություն

Գրվել է

Կատարվել է

Սերելու էր Աբրահամի սերնդից

Ծննդոց 22:17, 18

Մատթեոս 1:1

Աբրահամի որդի Իսահակի հետնորդ էր լինելու

Ծննդոց 17:19

Մատթեոս 1:2

Ծնվելու էր Իսրայելի Հուդայի ցեղում

Ծննդոց 49:10

Մատթեոս 1:1, 3

Դավիթ թագավորի արքայական սերնդից էր լինելու

Եսայիա 9:7

Մատթեոս 1:1

Ծնվելու էր կույսից

Եսայիա 7:14

Մատթեոս 1:18, 22, 23

Ծնվելու էր Բեթլեհեմում

Միքիա 5:2

Մատթեոս 2:1, 5, 6

Կոչվելու էր Էմմանուել b

Եսայիա 7:14

Մատթեոս 1:21–23

Ունենալու էր համեստ սկիզբ

Եսայիա 53:2

Ղուկաս 2:7

Նրա ծնունդից հետո մանուկներ էին սպանվելու

Երեմիա 31:15

Մատթեոս 2:16–18

Կանչվելու էր Եգիպտոսից

Օսեե 11:1

Մատթեոս 2:13–15

Կոչվելու էր նազովրեցի c

Եսայիա 11:1

Մատթեոս 2:23

Նրանից առաջ պատգամաբեր էր ուղարկվելու

Մաղաքիա 3:1

Մատթեոս 11:7–10

Օծվելու էր որպես Մեսիա մ.թ. 29-ին d

Դանիել 9:25

Մատթեոս 3:13–17

Աստված նրան ճանաչելու էր որպես իր Որդի

Սաղմոս 2:7

Գործեր 13:33, 34

Նախանձախնդիր էր լինելու Աստծու տան հանդեպ

Սաղմոս 69:9

Հովհաննես 2:13–17

Հռչակելու էր բարի լուրը

Եսայիա 61:1

Ղուկաս 4:16–21

Նրա հանրային ծառայության շնորհիվ Գալիլեայում մեծ լույս էր ծագելու

Եսայիա 9:1, 2

Մատթեոս 4:13–16

Մովսեսի պես՝ հրաշքներ էր գործելու

2 Օրենք 18։15

Գործեր 2:22

Մովսեսի պես՝ Աստծու խոսքերն էր հայտնելու

2 Օրենք 18:18, 19

Հովհաննես 12:49

Բուժելու էր շատերին

Եսայիա 53:4

Մատթեոս 8:16, 17

Իր վրա ուշադրություն չէր հրավիրելու

Եսայիա 42:2

Մատթեոս 12:17, 19

Կարեկցելու էր կեղեքվածներին

Եսայիա 42:3

Մատթեոս 12:9–20; Մարկոս 6:34

Հայտնի էր դարձնելու Աստծու արդարությունը

Եսայիա 42:1, 4

Մատթեոս 12:17–20

Հրաշալի Խորհրդատու

Եսայիա 9:6, 7

Հովհաննես 6:68

Հռչակելու էր Աստծու անունը

Սաղմոս 22:22

Հովհաննես 17:6

Խոսելու էր առակներով

Սաղմոս 78:2

Մատթեոս 13:34, 35

Առաջնորդ

Դանիել 9:25

Մատթեոս 23:10

Շատերը չէին հավատալու նրան

Եսայիա 53:1

Հովհաննես 12:37, 38

Գայթակղության քար

Եսայիա 8:14, 15

Մատթեոս 21:42–44

Մերժվելու էր մարդկանց կողմից

Սաղմոս 118:22, 23

Գործեր 4:10, 11

Ատելության էր արժանանալու առանց պատճառի

Սաղմոս 69:4

Հովհաննես 15:24, 25

Էշ հեծած՝ հաղթական մտնելու էր Երուսաղեմ

Զաքարիա 9:9

Մատթեոս 21:4–9

Երեխաները գովաբանելու էին նրան

Սաղմոս 8:2

Մատթեոս 21:15, 16

Գալու էր Եհովայի անունով

Սաղմոս 118:26

Հովհաննես 12:12, 13

Մատնվելու էր վստահելի մարդու կողմից

Սաղմոս 41:9

Հովհաննես 13:18

Մատնվելու էր 30 կտոր արծաթով e

Զաքարիա 11:12, 13

Մատթեոս 26:14–16; 27:3–10

Ընկերները լքելու էին նրան

Զաքարիա 13:7

Մատթեոս 26:31, 56

Սուտ վկաները նրա դեմ վկայություն էին տալու

Սաղմոս 35:11

Մատթեոս 26:59–61

Իրեն մեղադրողների առաջ լուռ էր մնալու

Եսայիա 53:7

Մատթեոս 27:12–14

Թքելու էին նրա վրա

Եսայիա 50:6

Մատթեոս 26:67; 27:27, 30

Հարվածելու էին գլխին

Միքիա 5:1

Մարկոս 15:19

Խարազանվելու էր

Եսայիա 50:6

Հովհաննես 19:1

Չէր դիմադրելու իրեն հարվածողներին

Եսայիա 50:6

Հովհաննես 18:22, 23

Կառավարիչները դավ էին նյութելու նրա դեմ

Սաղմոս 2:2

Ղուկաս 23:10–12

Նրա ձեռքերն ու ոտքերը ցցին էին գամելու

Սաղմոս 22:16

Մատթեոս 27:35; Հովհաննես 20:25

Մարդիկ նրա հագուստի վրա վիճակ էին գցելու

Սաղմոս 22:18

Հովհաննես 19:23, 24

Մեղավորների հետ էր դասվելու

Եսայիա 53:12

Մատթեոս 27:38

Նրան ծաղրելու էին և վիրավորելու

Սաղմոս 22:7, 8

Մատթեոս 27:39–43

Չարչարվելու էր մեղավորների համար

Եսայիա 53:5, 6

1 Պետրոս 2:23–25

Թվալու էր, թե Աստված թողել է նրան

Սաղմոս 22:1

Մարկոս 15:34

Քացախ ու լեղի էին տալու, որ խմի

Սաղմոս 69:21

Մատթեոս 27:34

Նախքան մահանալը ծարավ էր զգալու

Սաղմոս 22:15

Հովհաննես 19:28, 29

Ոգին Աստծուն էր հանձնելու

Սաղմոս 31:5

Ղուկաս 23:46

Իր կյանքն էր տալու

Եսայիա 53:12

Մարկոս 15:37

Մեղքը վերացնելու համար իր կյանքը որպես փրկանք էր տալու

Եսայիա 53:12

Մատթեոս 20:28

Ոսկորները չէին կոտրվելու

Սաղմոս 34:20

Հովհաննես 19:31–33, 36

Խոցվելու էր

Զաքարիա 12:10

Հովհաննես 19:33–35, 37

Թաղվելու էր հարուստների հետ

Եսայիա 53:9

Մատթեոս 27:57–60

Հարություն էր առնելու

Սաղմոս 16:10

Գործեր 2:29–31

Նրան մատնողին ուրիշն էր փոխարինելու

Սաղմոս 109:8

Գործեր 1:15–20

Նստելու էր Աստծու աջ կողմը

Սաղմոս 110:1

Գործեր 2:34–36

a Մակ-Քլինթոկի և Սթրոնգի հանրագիտարանում գրված է. «Գրեթե համոզված կարելի է ասել, որ հրեական ցեղերի և ընտանիքների մասին արձանագրությունները ոչնչացել են Երուսաղեմի [մ.թ. 70-ի] կործանման ժամանակ և ոչ թե ավելի շուտ»։

b Եբրայերեն Էմմանուել անունը, որը նշանակում է «մեզ հետ Աստված է», ցույց է տալիս Հիսուսի դերը՝ որպես Մեսիայի։ Երկրի վրա նրա ներկայությունը և արած գործերը փաստում էին, որ Աստված իրեն երկրպագողների հետ էր (Ղուկաս 2:27–32; 7:12–16

c «Նազովրեցի» բառը ակներևաբար ծագել է եբրայերեն նեցեր բառից, որը նշանակում է «ընձյուղ»։

d Մանրամասնություններ այն մասին, թե ինչպես է աստվածաշնչյան ժամանակագրությունը մատնանշում մ.թ. 29 թ. որպես Մեսիայի հայտնվելու տարի, կարելի է գտնել «Ինչպես է Դանիելի մարգարեությունը նախագուշակում Մեսիայի գալուստը» հոդվածում։

e Այս մարգարեությունը «Զաքարիա» գրքում է գրված, սակայն աստվածաշնչյան գրող Մատթեոսը նշում է, որ այն ասվել է «Երեմիա մարգարեի միջոցով» (Մատթեոս 27։9)։ Ակներևաբար «Երեմիա» գիրքը «Մարգարեների գրվածքներում» առաջինն էր (Ղուկաս 24։44)։ «Երեմիա» ասելով՝ Մատթեոսը, ըստ երևույթին, նկատի ուներ գրքերի այդ ողջ հավաքածուն, որն ընդգրկում էր «Զաքարիա» գիրքը։