Ղուկաս 4։1-44

4  Հիսուսը, սուրբ ոգով լցված, Հորդանանից հեռացավ, և ոգին նրան առաջնորդում էր անապատում+։  Նա քառասուն օր+ այնտեղ մնաց ու Բանսարկուի կողմից փորձվեց+։ Այդ օրերին նա ոչինչ չկերավ, և երբ այդ օրերն անցան, քաղց զգաց։  Այդ ժամանակ Բանսարկուն ասաց նրան. «Եթե Աստծու որդի ես, այս քարին ասա, որ հաց դառնա»։  Բայց Հիսուսն ասաց. «Գրված է. «Մարդ միայն հացով չէ, որ պետք է ապրի»»+։  Բանսարկուն հանեց նրան մի բարձր տեղ ու մի ակնթարթում ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները,  ապա ասաց նրան. «Այս ամբողջ իշխանությունը+ և սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում որ ուզեմ, նրան էլ կտամ+։  Ուստի եթե իմ առաջ ինձ երկրպագություն+ անես, այս ամենը քոնը կլինի»։  Հիսուսն ասաց. «Գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն+ պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես»»+։  Հետո նրան տարավ Երուսաղեմ և կանգնեցնելով տաճարի պարսպի վրա+՝ ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած նետիր այստեղից+, 10  քանի որ գրված է՝ «նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, որ քեզ պահեն»+ 11  և «նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ երբեք քարի չխփես»»+։ 12  Հիսուսն էլ ասաց. «Ասված է. «Մի՛ փորձիր Եհովային՝ քո Աստծուն»»+։ 13  Բանսարկուն այս բոլոր փորձություններն ավարտելուց հետո հեռացավ նրանից մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ+։ 14  Հիսուսը ոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա+։ Եվ նրա մասին բարի խոսքեր տարածվեցին շրջակա բոլոր վայրերում+։ 15  Նա սովորեցնում էր նրանց ժողովարաններում ու բոլորի կողմից պատվի էր արժանանում+։ 16  Հիսուսը եկավ Նազարեթ+, որտեղ որ մեծացել էր, և իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ+ և կանգնեց, որ կարդա։ 17  Նրան Եսայիա մարգարեի գիրքը տվեցին. նա բացեց գիրքը ու գտավ այն տեղը, որտեղ գրված էր. 18  «Եհովայի ոգին+ ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ, կոտրվածներին ազատ արձակեմ+ 19  և Եհովայի բարեհաճության տարին քարոզեմ»+։ 20  Ապա փակեց գիրքը, տվեց սպասավորին ու նստեց. ժողովարանում բոլոր մարդկանց աչքերը նրա վրա էին սևեռված։ 21  Նա ասաց նրանց. «Գրքի այս հատվածը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց»+։ 22  Եվ բոլորը նրա մասին հավանությամբ էին խոսում ու հիանում էին այն շնորհալի խոսքերով+, որ դուրս էին գալիս նրա բերանից։ Նրանք հարցնում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»+։ 23  Նա էլ ասաց նրանց. «Անշուշտ այս առածը կասեք ինձ՝ «բժի՛շկ+, ինքդ քե՛զ բուժիր»։ Եվ կասեք. «Այն ամենը+, ինչ որ լսեցինք, թե արել ես Կափառնայումում+, այստեղ՝ քո հայրենի վայրերում էլ արա»»+։ 24  Եվ ավելացրեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենի վայրերում։ 25  Օրինակ՝ Եղիայի օրերում, երբ երկինքը երեք տարի ու վեց ամիս փակվեց, այնպես որ ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ, Իսրայելում շատ այրիներ կային+, 26  սակայն այդ կանանցից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն մի այրի կնոջ մոտ՝ Սարեփթա+, որը Սիդոնի երկրում էր։ 27  Եվ շատ բորոտներ կային Իսրայելում Եղիսե մարգարեի ժամանակ, բայց նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն ասորի Նեեմանը»+։ 28  Այս խոսքերը լսելով՝ ժողովարանում բոլորը բարկությամբ լցվեցին+ 29  և վեր կենալով նրան շտապ քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն լեռան սարավանդը, որի վրա իրենց քաղաքն էր շինված, որպեսզի նրան գլխիվայր ցած նետեն+։ 30  Բայց նա անցավ նրանց միջով ու գնաց+։ 31  Հիսուսն իջավ Գալիլեայի Կափառնայում+ քաղաք։ Շաբաթ օրը նա ուսուցանում էր մարդկանց, 32  և նրանք զարմանում էին նրա ուսուցանելու կերպի վրա+, քանի որ նա հեղինակությամբ+ էր խոսում։ 33  Ժողովարանում մի մարդ կար, որ դև ուներ+՝ անմաքուր ոգի։ Նա բարձրաձայն բղավեց. 34  «Ի՞նչ գործ ունես մեզ հետ+, Հիսո՛ւս նազովրեցի+։ Եկել ես կործանելո՞ւ մեզ։ Գիտեմ+, թե դու ով ես՝ Աստծու Սուրբը»+։ 35  Բայց Հիսուսը սաստեց նրան. «Պապանձվի՛ր և դո՛ւրս եկ նրա միջից»։ Դևը նրանց առաջ գետին զարկեց այդ մարդուն և դուրս եկավ նրա միջից՝ առանց մի վնաս տալու+։ 36  Բոլորն ապշեցին և սկսեցին իրար ասել. «Տեսեք, թե ինչպես է նա խոսում։ Իշխանությամբ և զորությամբ հրամայում է անմաքուր ոգիներին, և նրանք դուրս են գալիս»+։ 37  Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր վայրերում+։ 38  Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը եկավ Սիմոնի տուն։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմություն ուներ, ուստի խնդրեցին, որ օգնի նրան+։ 39  Նա էլ, կանգնելով նրա մոտ, սաստեց ջերմությանը+, և ջերմությունը թողեց նրան։ Նա իսկույն վեր կացավ ու սկսեց ծառայել նրանց+։ 40  Երբ արևը մայր էր մտնում, բոլոր նրանք, ովքեր տարբեր հիվանդություններով տառապող հիվանդներ ունեին, բերեցին նրա մոտ։ Հիսուսն էլ ամեն մեկի վրա իր ձեռքերը դնելով՝ բուժում էր նրանց+։ 41  Շատերի միջից էլ դևեր էին դուրս գալիս+, որոնք բղավում էին. «Դու Աստծու Որդի՛ն+ ես»։ Բայց նա սաստում էր նրանց և թույլ չէր տալիս խոսել+, որովհետև գիտեին+, որ նա Քրիստոսն է+։ 42  Օրը բացվելուն պես նա դուրս եկավ ու գնաց մեկուսի մի վայր+։ Բայց ժողովուրդը սկսեց որոնել նրան, մինչև որ եկան այնտեղ, որտեղ որ նա էր, և չէին թողնում, որ հեռանա իրենցից։ 43  Բայց նա ասաց նրանց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»+։ 44  Եվ նա քարոզում էր Հրեաստանի ժողովարաններում+։

Ծանոթագրություններ