Անցնել բովանդակությանը

Կյանքս անիմաստ է, կարո՞ղ է Աստված, կրոնը կամ Աստվածաշունչը օգնել

Կյանքս անիմաստ է, կարո՞ղ է Աստված, կրոնը կամ Աստվածաշունչը օգնել

Աստվածաշնչի պատասխանը

 Այո՛։ Աստվածաշունչը, որը իմաստություն պարունակող հնագույն մի գիրք է, տալիս է կյանքին վերաբերող կարևորագույն հարցերի պատասխանները և կարող է օգնել քեզ բավարարվածության զգացում ունենալ և իմաստավորել կյանքդ։ Նկատի առնենք այդ հարցերից մի քանիսը։

  1.   Կա՞ արդյոք Ստեղծիչ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված է «ստեղծել բոլոր բաները» (Հայտնություն 4:11)։ Լինելով մեր Ստեղծիչը՝ Աստված գիտի, որ մենք ուզում ենք կյանքում բավարարվածության զգացում ունենալ և ուրախ լինել։

  2.   Աստված մտածո՞ւմ է իմ մասին։ Թեև ոմանք Աստծուն պատկերացնում են մարդկանցից շատ հեռու և օտար, սակայն Աստվածաշունչը ասում է. «[Աստված] մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17:27)։ Նրան հետաքրքրում է այն ամենը, ինչ տեղի է ունենում քեզ հետ, և նա ուզում է օգնել, որ հաջողության հասնես կյանքում (Եսայիա 48:17, 18; 1 Պետրոս 5:7

  3.   Ինչպե՞ս կարող է Աստծուն ճանաչելը օգնել ինձ։ Աստված ստեղծել է մեզ «հոգևոր կարիքներով»՝ կյանքի իմաստը և նպատակը հասկանալու բնածին կարիքով (Մատթեոս 5:3)։ Մեր հոգևոր կարիքների մեջ է մտնում նաև մեր Ստեղծչին ճանաչելու և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու ցանկությունը։ Անկասկած Աստված կգնահատի իրեն ճանաչելու համար արած քո քայլերը, քանի որ Աստվածաշունչ ասում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4:8

 Միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ Աստծու հետ մտերմանալը բարելավել է իրենց կյանքի որակը և նպաստել է բավարարվածության զգացում ունենալուն։ Թեև Աստծուն ճանաչելը չի ազատում բոլոր խնդիրներից, սակայն նրա իմաստությունը, որն ակնհայտ է Աստվածաշնչի էջերում, կարող է օգնել քեզ...

 Շատ կրոններ, որոնց Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է, իրականում չեն հետևում նրա ուսմունքներին։ Սակայն ճշմարիտ կրոնը, որը ամեն հարցում հետևում է Աստվածաշնչի խոսքերին, կարող է օգնել քեզ ճանաչել Աստծուն։