Անցնել բովանդակությանը

Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ, երբ վհատված եմ

Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ, երբ վհատված եմ

Աստվածաշնչի պատասխանը

 Այո՛, քանի որ լավագույն օգնությունը գալիս է Աստծուց, «որը մխիթարում է վհատվածներին» (2 Կորնթացիներ 7։6

Ինչ է Աստված անում վհատվածներին օգնելու համար

  •   Զորացնում է։ Աստված «մխիթարում է» քեզ ոչ թե բոլոր խնդիրներդ հեռացնելով, այլև պատասխանելով աղոթքներիդ, երբ ուժ ես խնդրում պայքարելու համար (Փիլիպպեցիներ 4։13)։ Դու կարող ես վստահ լինել, որ նա պատրաստ է լսելու քեզ, քանի որ Աստվածաշունչը ասում է. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։18)։ Իրականում, նա կարող է լսել քո օգնության կանչը, եթե անգամ բառեր չես գտնում արտահայտվելու (Հռոմեացիներ 8։26, 27

  •   Լավ օրինակներ է տալիս։ Աստվածաշունչ գրողներից մեկը աղոթեց Աստծուն. «Խոր տեղերից ես քեզ եմ կանչում»։ Այս սաղմոսերգուն հաղթահարում էր իր վհատությունը՝ հիշելով, որ Աստված ներում է մեր մեղքերը։ Նա շարունակում է. «Եթե դու.... անօրենությունները զննես..... ով կարող է կանգնել։ Սակայն դու իսկապես ներում ես մարդկանց, որպեսզի վախենան քեզանից» (Սաղմոս 130։ 1, 3, 4

  •   Հույս է տալիս։ Բացի նրանից, որ Աստված հիմա է մխիթարում, նա խոստանում է վերացնել բոլոր խնդիրները, որ վհատություն են պատճառում։ Երբ նա կատարի իր խոստումը, «նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17

 Ուշադրություն. թեև Եհովայի վկաներն ընդունում են, որ Աստված կարող է օգնել իրենց, նրանք նաև դիմում են բժշկական օգնության, երբ վատառողջ են լինում, օրինակ՝ կլինիկական դեպրեսիայի դեպքում (Մարկոս 2։17)։ Սակայն մենք կոնկրետ որևէ բուժում չենք առաջարկում, յուրաքանչյուր անհատ ինքը պետք է որոշի, թե ինչ բուժման ձև ընտրի։