Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 5, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոորդինատորների կոմիտեի 2019 թ. հաշվետվություն։ Օգնության ենք հասնում մեր եղբայրներին, երբ աղետ է պատահում

Կոորդինատորների կոմիտեի 2019 թ. հաշվետվություն։ Օգնության ենք հասնում մեր եղբայրներին, երբ աղետ է պատահում

Կոորդինատորների կոմիտեի 2019 թ. հաշվետվությունը, որի վերնագիրն է «Օգնության ենք հասնում մեր եղբայրներին, երբ աղետ է պատահում», լուսաբանեց, թե մեր կազմակերպությունն ինչպես է աջակցում մեր համաշխարհային եղբայրությանը արտակարգ իրավիճակների ժամանակ։ Մասնավորապես խոսվեց այն մասին, թե եղբայրներն ինչպես օգնության հասան, երբ երկրաշարժն ու ցունամին հարվածեցին Ինդոնեզիային, և երբ դեղին տենդի համաճարակը տարածվեց Նիգերիայում։ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հետ կապված՝ Կառավարիչ մարմինը կշարունակի առաջնորդություն տալ այն եղբայրներին ու քույրերին, ովքեր բնակվում են այնպիսի տարածքներում, որտեղ համաճարակը տարածվել է։