1 Կորնթացիներ 10։1-33

10  Եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք, որ մեր նախահայրերը բոլորն էլ ամպի տակ էին+, և բոլորն էլ անցան ծովի միջով+,  բոլորն էլ, հետևելով Մովսեսին+, մկրտվեցին ամպի և ծովի միջոցով,  բոլորն էլ միևնույն հոգևոր կերակուրը կերան+,  և բոլորն էլ միևնույն հոգևոր ըմպելիքը խմեցին+։ Նրանք խմում էին այն հոգևոր վեմից+, որը գնում էր նրանց հետևից, և այդ վեմը*+ ներկայացնում էր Քրիստոսին+։  Այնուհանդերձ, նրանց մեծամասնությունը հաճելի չեղան Աստծուն+, և նրանք մեռան+ անապատում։  Այս ամենը մեզ համար օրինակ եղավ, որպեսզի վնասակար բաներ չցանկանանք+, ինչպես որ նրանք ցանկացան։  Եվ չդառնաք կռապաշտներ, ինչպես որ նրանցից ոմանք դարձան+, ինչպես և գրված է. «Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու ու վեր կացավ, որ զվարճանա»+։  Թող որ պոռնկությամբ չզբաղվենք, ինչպես որ նրանցից ոմանք պոռնկություն գործեցին+, և մեկ օրվա մեջ քսաներեք հազար հոգի ընկավ+։  Չփորձենք Եհովային+, ինչպես որ նրանցից ոմանք փորձեցին նրան+ և օձերից խայթվելով մեռան+։ 10  Եվ չլինենք տրտնջացողներ, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին+ և սպանվեցին կործանողի ձեռքով+։ 11  Այս բաները նրանց հետ պատահեցին իբրև օրինակներ ու գրվեցին մեզ զգուշացում լինելու համար+, որ ապրում ենք այս ժամանակների* վերջում+։ 12  Հետևաբար ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի+։ 13  Ձեզ վրա ոչ մի փորձություն չի հասել, բացի այն փորձություններից, որ պատահել են մյուս մարդկանց+։ Բայց Աստված հավատարիմ է+ և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք+, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա+, որպեսզի կարողանաք տոկալ։ 14  Ուստի, սիրելինե՛րս, փախեք+ կռապաշտությունից+։ 15  Խոսում եմ ձեզ հետ ինչպես խորաթափանց մարդկանց հետ+. ինքներդ դատեք, թե ինչ եմ ասում։ 16  Օրհնության բաժակը+, որ օրհնում ենք, մի՞թե չի նշանակում, որ օգուտ ենք քաղում Քրիստոսի արյունից։ Հացը, որ կոտրում ենք+, մի՞թե չի նշանակում, որ օգուտ ենք քաղում Քրիստոսի մարմնից+։ 17  Կա մեկ հաց. ուրեմն թեպետև մենք շատ ենք+, բայց մեկ մարմին ենք+, քանի որ բոլորս էլ այդ մեկ հացից+ ենք օգտվում։ 18  Նայեցեք մարմնավոր Իսրայելին+։ Արդյոք նրանք, ովքեր ուտում են զոհաբերվածը, մասնակից չե՞ն զոհասեղանին+։ 19  Ուրեմն ի՞նչ ասեմ։ Կուռքին զոհաբերվա՞ծն է մի բան, կամ կո՞ւռքն է մի բան+։ 20  Ո՛չ։ Բայց ասելիքս սա է. այն բաները, որ ազգերը զոհաբերում են, դևերին են զոհաբերում+ և ոչ թե Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք մասնակից լինեք դևերին+։ 21  Չեք կարող խմել և՛ Եհովայի բաժակից+, և՛ դևերի բաժակից. չեք կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից»+, և՛ դևերի սեղանից։ 22  Կամ «Եհովայի խա՞նդը* շարժենք»+։ Մի՞թե մենք նրանից ավելի ուժեղ ենք+։ 23  Ամեն բան օրինավոր է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է+։ Ամեն բան օրինավոր է+, բայց ամեն բան չէ, որ կերտում է+։ 24  Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի+, այլ իր դիմացինի օգուտը+։ 25  Ինչ որ վաճառվում է մսի շուկայում, առանց հարցուփորձ անելու՝ հանգիստ խղճով+ կերեք+, 26  որովհետև «Եհովայինն է+ երկիրը և նրանում եղող ամեն բան»+։ 27  Եթե անհավատներից մեկը հրավիրում է ձեզ, և դուք ցանկանում եք գնալ, ինչ որ դրվում է ձեր առջև+, առանց հարցուփորձ անելու՝ հանգիստ խղճով կերեք+։ 28  Բայց եթե որևէ մեկը ձեզ ասի՝ «սա զոհ է մատուցված», մի՛ կերեք հանուն այն մարդու, որն իմացրեց ձեզ, որպեսզի ոչ մեկի խիղճը չտանջի+։ 29  Խոսքս ոչ թե ձեր խղճի, այլ դիմացինի խղճի մասին է։ Ինչո՞ւ պետք է իմ ազատությունը դատվի դիմացինի խղճի համաձայն+։ 30  Եթե ես ուտում եմ Աստծուն շնորհակալություն հայտնելով, ինչո՞ւ պետք է ինձ անպատիվ խոսքեր ասեն այն բանի համար, ինչի համար որ ես շնորհակալություն եմ հայտնում+։ 31  Ուրեմն ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք+։ 32  Գայթակղության պատճառ մի՛ եղեք+ ո՛չ հրեաների համար, ո՛չ էլ հույների և Աստծու ժողովի համար, 33  ինչպես որ ես էլ ամեն ինչում հաճեցնում եմ բոլորին+՝ փնտրելով ոչ թե իմ օգուտը+, այլ շատերինը, որպեսզի նրանք փրկվեն+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ժայռ»։ Հուն.՝ պետրա, իգ. սեռի բառ է։ Տե՛ս Մթ 16։18-ի ծնթ., «ժայռ»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։
Տե՛ս Ելք 34։14-ի ծնթ.։