Հակոբոս 2։1-26

2  Եղբայրնե՛րս, մեր փառավոր+ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ եք դրսևորում և միևնույն ժամանակ խտրությո՞ւն եք դնում մարդկանց միջև+։  Եթե մի մարդ մտնում է ձեր ժողովատեղին+՝ ոսկի մատանիները մատներին և շքեղ հագուստը հագին, իսկ մի աղքատ մարդ էլ մտնում է կեղտոտ հագուստով+,  ու դուք բարեհաճությամբ եք նայում+ այն մեկին, ով շքեղ հագուստ է հագել, և ասում եք՝ «նստիր այստեղ՝ այս լավ տեղը», իսկ աղքատին ասում եք՝ «դու կանգնած մնա» կամ «նստիր այդտեղ՝ իմ ոտքերի պատվանդանի մոտ»,  ապա մի՞թե դուք դասակարգային տարբերություն չեք դնում ձեր միջև+ ու չեք դառնում չար որոշումներ ընդունող+ դատավորներ+։  Լսեցեք, սիրելի՛ եղբայրներս։ Չէ՞ որ նրանց, ում աշխարհը աղքատ+ է համարում, Աստված ընտրեց, որպեսզի հարուստ+ լինեն հավատի մեջ և ժառանգներ լինեն այն թագավորության, որը նա խոստացավ իրեն սիրողներին+։  Մինչդեռ դուք արհամարհում եք աղքատին։ Չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում+ և ձեզ դատարաններ քարշ տալիս+։  Չէ՞ որ նրանք են հայհոյում+ այն բարի անունը, որով դուք կանչվեցիք+։  Ուրեմն եթե դուք կատարում եք Սուրբ Գրքում գրված թագավորական օրենքը+՝ «սիրիր մերձավորիդ քո անձի պես»+, լավ եք անում։  Բայց եթե շարունակում եք խտրականություն դնել+, ապա մեղք եք գործում, քանի որ օրենքը բացահայտում է+, որ դուք օրինազանցներ եք։ 10  Ով պահում է ամբողջ Օրենքը, սակայն թերանում է կատարել օրենքի մի կետը, նա բոլոր կետերն է խախտում+, 11  քանի որ նա, ով ասաց՝ «շնություն մի՛ գործիր»+, նաև ասաց՝ «մի՛ սպանիր»+։ Ուրեմն եթե դու շնություն չես անում, բայց սպանում ես, ապա օրինազանց ես դառնում։ 12  Խոսեք և վարվեք այնպես, ինչպես վարվում են նրանք, ովքեր ազատ ժողովրդի օրենքով+ են դատվելու, 13  որովհետև ով ողորմություն չի անում, առանց ողորմության էլ դատաստան կստանա+։ Ողորմությունը հաղթանակած ցնծում է դատաստանի վրա։ 14  Ո՞րն է օգուտը, եղբայրնե՛րս, եթե մեկը ասում է, թե հավատ+ ունի, սակայն գործեր չունի+։ Մի՞թե այդ հավատը կարող է փրկել նրան+։ 15  Եթե որևէ եղբայր կամ քույր մերկ է և օրվա համար բավականաչափ ուտելիք չունի+, 16  և ձեզանից մեկն ասում է նրան՝ «գնա խաղաղությամբ, տաքացիր և կշտացիր», բայց նրան չի տալիս մարմնի համար անհրաժեշտ բաները, ապա ո՞րն է օգուտը+։ 17  Այդպես էլ եթե հավատը գործեր չունի+, ինքնըստինքյան մեռած է։ 18  Սակայն մեկը գուցե ասի. «Դու հավատ ունես, իսկ ես գործեր ունեմ։ Ցույց տուր ինձ քո հավատը՝ առանց գործերի, ես էլ ցույց տամ քեզ իմ հավատը գործերով»+։ 19  Դու հավատո՞ւմ ես, որ մեկ Աստված կա+։ Լավ ես անում։ Դևերն էլ են հավատում ու սարսռում+։ 20  Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անպտուղ է։ 21  Չէ՞ որ մեր հայրը+՝ Աբրահամը, գործերով արդար հայտարարվեց այն բանից հետո, երբ իր որդուն՝ Իսահակին, դրեց զոհասեղանի վրա+։ 22  Տեսնո՞ւմ ես, որ նրա հավատը իր գործերի հետ միասին գործեց, և գործերով էլ նրա հավատը կատարելագործվեց+։ 23  Այդպիսով կատարվեց Սուրբ Գրքում գրվածը՝ «Աբրահամը հավատ ընծայեց Եհովային, և դրա համար արդար համարվեց»+, և նա կոչվեց «Եհովայի ընկերը»+։ 24  Տեսնո՞ւմ եք, որ մարդը գործերով+ է արդար հայտարարվելու+ և ոչ միայն հավատով+։ 25  Չէ՞ որ պոռնիկ Ռախաբն+ էլ գործերով արդար հայտարարվեց, երբ հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին և ուրիշ ճանապարհով ուղարկեց նրանց+։ 26  Իրոք որ, ինչպես մարմինն է առանց ոգու մեռած+, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած+։

Ծանոթագրություններ