Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Համագործակցությունն այն է, երբ դուք և ձեր կողակիցը, ինքնաթիռը վարող երկու օդաչուների՝ հրամանատարի և երկրորդ օդաչուի պես, հետևում եք միևնույն թռիչքային պլանին

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՄԱՐ

2. Համագործակցություն

2. Համագործակցություն

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Երբ ամուսնության մեջ համագործակցության ոգի է տիրում, ամուսինն ու կինը նման են լինում ինքնաթիռը վարող օդաչուների՝ հրամանատարին և երկրորդ օդաչուին, ովքեր հետևում են միևնույն թռիչքային պլանին։ Նույնիսկ խնդիրների բախվելիս նրանցից յուրաքանչյուրը հիշում է, որ իր համար այլևս «ես» չկա, կա «մենք»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են» (Մատթեոս 19։6

«Ամուսնության մեջ չպետք է լինեն «մենակատարներ»։ Երջանիկ ընտանիք ունենալու համար ամուսինն ու կինը պետք է համագործակցեն իրար հետ» (Քրիստոֆեր)։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Երբ վիճաբանություն է ծագում, այն զույգերը, ում միջև համագործակցություն չկա, հակված են լինում կենտրոնանալու միմյանց սխալների վրա, ոչ թե բուն խնդրի։ Արդյունքում՝ փոքր հարցերը վերածվում են մեծ խնդիրների։

«Համագործակցությունը առանցքային դեր ունի ամուսնության մեջ։ Եթե ես ու ամուսինս չգործեինք որպես թիմ, կլինեինք սենյակակիցներ, ոչ թե կողակիցներ։ Այսինքն՝ կլինեինք պարզապես միասին ապրող մարդիկ, բայց կարևոր որոշումներ կայացնելիս չէինք կարողանա ընդհանուր հայտարարի գալ» (Ալեքսանդրա)։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

ՍՏՈՒԳԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

  • Արդյոք մտածո՞ւմ եմ, որ աշխատածս գումարը միայն իմն է։

  • Լիարժեք հանգստանալու համար կարիք ունե՞մ հեռու լինելու կողակցիցս։

  • Խուսափո՞ւմ եմ շփվել կողակցիս հարազատների հետ, թեև նա մտերիմ է նրանց հետ։

ԽՈՍԵՔ ՁԵՐ ԿՈՂԱԿՑԻ ՀԵՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

  • Ամուսնական կյանքի ո՞ր հարցերում ենք լավ համագործակցում։

  • Ո՞ր հարցերում բարելավման կարիք ունենք։

  • Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել ավելի լավ համագործակիցներ դառնալու համար։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

  • Ձեր կյանքը համեմատեք թենիսի մրցախաղի հետ։ Մտածեք, թե ինչ գործնական քայլեր կարող եք ձեռնարկել, որ դուք և ձեր կողակիցը խաղաք ոչ թե հակառակորդ թիմերում, այլ միևնույն թիմում։

  • Փոխարեն մտածելու՝ «ես ինչպե՞ս կարող եմ հաղթել», մտածեք՝ «ինչպե՞ս կարող ենք երկուսով հաղթել»։

«Կարևոր չէ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ։ Կարևորն այն է, որ ձեր ամուսնության մեջ խաղաղություն և միասնություն տիրի» (Իթըն)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։3, 4