Անցնել բովանդակությանը

Կա՞ կոնկրետ վայր, որտեղ բնակվում է Աստված

Կա՞ կոնկրետ վայր, որտեղ բնակվում է Աստված

Աստվածաշնչի պատասխանը

 Այո՛։ Աստված բնակվում է կոնկրետ վայրում՝ երկնքում։ Ուշադրություն դարձրեք հետևյալ աստվածաշնչյան համարներին։

 Աղոթքում Սողոմոն թագավորը դիմեց Աստծուն ասելով. «Լսիր երկնքից՝ քո բնակության տեղից» (1 Թագավորներ 8:43

 Հիսուս Քրիստոսը, երբ իր աշակերտներին աղոթել էր սովորեցնում, ասաց. «Այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»» (Մատթեոս 6:9

 Հարություն առնելուց հետո Հիսուսը մտավ «երկինք, որպեսզի.... ներկայանա Աստծու երեսի առաջ» (Եբրայեցիներ 9:24

 Այս համարները հստակորեն ցույց են տալիս, որ Եհովա Աստված իրական անձնավորություն է և որ նա ոչ թե ամենուր է, այլ բնակվում է միայն երկնքում։