Անցնել բովանդակությանը

Քրիստոնյաները կարո՞ղ են հակաբեղմնավորիչ օգտագործել

Քրիստոնյաները կարո՞ղ են հակաբեղմնավորիչ օգտագործել

Աստվածաշնչի պատասխանը

 Հիսուսը իր հետևորդներին երեխա ունենալու վերաբերյալ ոչ մի պատվեր չի տվել։ Ոչ էլ նրա աշակերտներն են նման պատվեր տվել։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ սխալ է պաշտպանվել հղիությունից։ Այս հարցում կիրառվում է Հռոմեացիներ 14:12-ի սկզբունքը՝ «մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն»։

 Այդ իսկ պատճառով ամուսինները ազատ են որոշելու՝ ունենալ երեխա, թե ոչ, և եթե այո, ապա քանիսը և երբ։ Ինչպես նաև ամուսինների անձնական որոշումն է ընդունել արհեստական վիժում չառաջացնող հակաբեղմնավորիչներ, թե ոչ։ Ոչ ոք չպետք է նրանց քննադատի (Հռոմեացիներ 14:4, 10–13