Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է ներողամտությունը

Ի՞նչ է ներողամտությունը

Աստվածաշնչի պատասխանը

 Ներողամիտ լինել նշանակում է ներել քեզ վիրավորողին։ Հունարեն «ներողամտություն» բառը բառացի նշանակում է «թողնել»։ Երբ Հիսուսը իր հետևորդներին սովորեցնում էր աղոթել, հետաքրքիր մի համեմատություն արեց. «Ներիր մեզ մեր մեղքերը, որովհետև մենք էլ ներում ենք ամեն մեկին, ով մեղք է գործում մեր դեմ [ով պարտք է մեզ]» (Ղուկաս 11:4, ծնթ.)։ Փաստորեն, ներելը նման է այն բանին, որ անհատը չեղյալ է համարում պարտքը։ Անողորմ ծառայի մասին առակը պատմելիս կրկին Հիսուսը ներելը համեմատեց պարտքը չեղյալ համարելու հետ (Մատթեոս 18:23–35

 Մենք ներում ենք ուրիշներին, երբ դադարում ենք բարկանալուց և հասցրած վնասի դիմաց փոխհատուցում չենք պահանջում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ իսկական ներողամտության հիմքում անշահախնդիր սերն է ընկած, քանի որ սերը «վիրավորանքները չի հաշվում» (1 Կորնթացիներ 13:4, 5

Ներել չի նշանակում

  •   Չդատապարտել սխալ արարքը։ Իրականում, Աստվածաշունչը դատապարտում է նրանց, ովքեր այն կարծիքին են, որ վատ արարքները անվնաս են կամ ընդունելի (Եսայիա 5:20

  •   Մոռանալ սխալ արարքը, կարծես դա չի էլ եղել։ Աստված ներեց Դավիթ թագավորի գործած լուրջ մեղքերը, սակայն չպաշտպանեց նրան իր արարքների հետևանքները կրելուց։ Դավթի մեղքերի մասին նույնիսկ արձանագրվեց Աստվածաշնչում, և մինչ օրս այդ մասին հիշվում է (2 Սամուել 12:9–13

  •   Թույլ տալ ուրիշներին չարաշահել քո ներողամտությունը։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկին պարտքով գումար ես տվել։ Սակայն նա վատնում է այդ փողը և չի կարողանում այն վերադարձնել քեզ։ Նա ցավ է զգում իր արածի համար, ներողություն է խնդրում քեզանից։ Դու կարող ես ներել նրան և սրտի խորքում վիրավորված չմնալ, շարունակ չհիշեցնել այդ մասին և նույնիսկ չեղյալ համարել ողջ պարտքը։ Սակայն կարող ես որոշել՝ այլևս նրան պարտքով փող չտալ (Սաղմոս 37:21; Առակներ 14:15; 22:3; Գաղատացիներ 6:7

  •   Ներել առանց հիմնավոր պատճառի։ Աստված չի ներում նրանց, ովքեր չարամիտ են, դիտավորյալ մեղք են գործում և չեն զղջում, չեն փոխում իրենց ընթացքը և ներողություն չեն խնդրում նրանից, ում վիրավորել են (Առակներ 28:13; Գործեր 26:20; Եբրայեցիներ 10:26)։ Այսպիսի մարդիկ Աստծու թշնամին են դառնում, և Աստված չի պահանջում ներել նրանց, ում ինքը չի ներում (Սաղմոս 139:21, 22

     Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ինչ-որ մեկը խիստ վիրավորել է քեզ և չի ուզում ներողություն խնդրել քեզանից, նույնիսկ չի էլ ընդունում, որ նման բան է արել։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր» (Սաղմոս 37:8Զայրույթդ զսպելով՝ դու չես արդարացնում սխալ արարքը։ Վստահ եղիր, որ Աստված այդ անհատից հաշիվ կպահանջի (Եբրայեցիներ 10:30, 31)։ Մխիթարական է իմանալ, որ շուտով Աստված վերացնելու է այն ամենը, ինչ կարող է մեզ վիրավորել և խոր ցավ պատճառել (Եսայիա 65:17; Հայտնություն 21:4

  •   «Ներել» ամեն մի թվացյալ սխալ։ Երբեմն հարկավոր է ոչ թե ներել մեզ «վիրավորողին», այլ ընդունել, որ հիմք չկա վիրավորվելու։ Աստվածաշունչն ասում է. «Մի՛ շտապիր ոգով վիրավորվել, որովհետև հիմարներն են վիրավորանքը պահում իրենց ծոցում» (Ժողովող 7:9

Ինչպես ներել

  1.   Հիշիր, թե ինչ է նշանակում ներել։ Ներել չի նշանակում չդատապարտել սխալ արարքը կամ մոռանալ՝ ասես նման բան չի էլ եղել։ Ներելով՝ դու պարզապես թույլ ես տալիս, որ դա անցնի-գնա։

  2.   Հիշիր ներողամտության օգուտները։ Երբ թույլ ես տալիս, որ բարկությունն ու վրդովմունքը անցնեն, դու ավելի հանգիստ ես լինում, չես վնասում առողջությունդ ու մեծ ուրախություն ես զգում (Առակներ 14:30; Մատթեոս 5:9)։ Կարևոր է նաև հիշել, որ եթե ուզում ենք, որ Եհովան ների մեզ, ինքներս պետք է ներողամիտ լինենք (Մատթեոս 6:14, 15

  3.   Եղիր կարեկից։ Բոլորս անկատար ենք (Հակոբոս 3:2)։ Ինչպես որ ուզում ենք, որ մեզ ներեն, այնպես էլ մենք պետք է ներենք ուրիշներին (Մատթեոս 7:12

  4.   Եղիր ողջամիտ։ Փոքր խնդիրների դեպքում, կարող ենք կիրառել աստվածաշնչյան հետևյալ խորհուրդը. «Շարունակեք համբերել իրար» (Կողոսացիներ 3:13

  5.   Անհապաղ գործի անցիր։ Հնարավորինս շուտ ներիր և թույլ մի՛ տուր, որ զայրույթդ խորանա ու վերածվի ատելության (Եփեսացիներ 4:26, 27