Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես 3։16. «Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը»

Հովհաննես 3։16. «Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը»

 «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Հովհաննես 3։16, «Արարատ» թարգմանություն)։

Հովհաննես 3:16-ի նշանակությունը

 Աստված սիրում է մեզ և ցանկանում է, որ հավիտյան ապրենք։ Այդ պատճառով նա երկիր ուղարկեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը շատ կարևոր գործեր արեց։ Օրինակ՝ նա իր հետևորդներին սովորեցրեց իր Աստծու և Հոր մասին (1 Պետրոս 1։3)։ Նաև իր կյանքը տվեց մարդկության համար։ Եթե ուզում ենք հավիտենական կյանք ունենալ, պետք է հավատանք Հիսուսին։

 Այն, թե որքան խորն է Աստծու սերը մարդկանց հանդեպ, երևում է հետևյալ խոսքերից. «[Նա] իր միածին Որդուն տվեց»։ a Հիսուսը Աստծու միածին որդին է։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն Հիսուսն է ստեղծվել անմիջականորեն Աստծու կողմից (Կողոսացիներ 1։17)։ Նա է «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (Կողոսացիներ 1։15)։ Մնացած բոլոր ստեղծագործությունները, այդ թվում՝ մյուս հրեշտակները ստեղծվել են Հիսուսի միջոցով։ Սակայն Եհովա b Աստված պատրաստակամորեն իր թանկագին որդուն ուղարկեց, որ «ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Հիսուսը տանջվեց ու մահացավ, որպեսզի մեզ ազատի առաջին մարդ Ադամից ժառանգած մեղքից ու մահից (Հռոմեացիներ 5։8, 12

 Հիսուսի հանդեպ հավատ ունենալը նրան հավատալուց կամ նրա արածները կարևորելուց ավելին է նշանակում։ Մենք պետք է փաստենք մեր հավատը Աստծու Որդու հանդեպ՝ նրան հնազանդվելով և նրա հետքերին հետևելով (Մատթեոս 7։24–27; 1 Պետրոս 2։21)։ Աստվածաշնչում ասվում է. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի» (Հովհաննես 3։36

Հովհաննես 3:16-ի համատեքստը

 Հիսուսը այս խոսքերը ասաց, երբ խոսում էր հրեա կրոնական առաջնորդ Նիկոդեմոսի հետ (Հովհաննես 3։1, 2)։ Այդ զրույցում Հիսուսը մանրամասներ հայտնեց Աստծու Թագավորության c և «դարձյալ ծնվելու» մասին (Հովհաննես 3։3)։ Նա նաև կանխագուշակեց, թե ինչպես է մահանալու. «Մարդու Որդին պետք է բարձրացվի [ցցին գամվի], որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։14, 15)։ Հիսուսն ընդգծեց, որ հավիտենական կյանք ունենալու հնարավորությունը Աստծու սիրո մեծագույն դրսևորումն է մարդկության հանդեպ։ Եզրափակելով իր խոսքը՝ Հիսուսը նշեց, որ մենք հավիտենական կյանքի կարժանանանք, եթե հավատ դրսևորենք Աստծու հանդեպ և նրան հաճելի գործեր անենք (Հովհաննես 3։17–21

a «Միածին» թարգմանված հունարեն բառը «մոնոգենեսն» է, որը սահմանվում է որպես «միակ, միակը իր տեսակի մեջ, առանձնահատուկ» (A Greek-English Lexicon of the New Testament and Other Early Christian Literature, էջ 658)։

b Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18

c Աստծու Թագավորությունը, որը նաև կոչվում է «Երկնքի թագավորություն», երկնային կառավարություն է (Մատթեոս 10։7; Հայտնություն 11։15)։ Աստված Քրիստոսին նշանակել է այդ Թագավորության թագավոր։ Աստծու Թագավորությունը կիրականացնի Աստծու նպատակը երկրի առնչությամբ (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Հավելյալ տեղեկությունների համար տես «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» հոդվածը։