Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 1։1. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»

Ծննդոց 1։1. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»

 «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1, «Նոր աշխարհ թարգմանություն»):

 «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1, «Արարատ» թարգմանություն):

Ծննդոց 1։1-ի նշանակությունը

 Աստվածաշնչի առաջին խոսքերը հաստատում են երկու կարևոր ճշմարտություն։ Առաջին՝ «երկինքն ու երկիրը»‵ կամ նյութական տիեզերքը, սկիզբ են ունեցել, և երկրորդ՝ դրանք ստեղծվել են Աստծու կողմից (Հայտնություն 4։11

 Աստվածաշնչում չի ասվում, թե Աստված քանի տարի առաջ կամ ինչպես է ստեղծել տիեզերքը։ Սակայն հայտնում է, որ Աստված այն ստեղծել է իր «անսպառ հզոր ուժի և սաստիկ զորության» միջոցով (Եսայիա 40։26

 «Ստեղծել» բառը թարգմանված է եբրայերեն մի բայից, որն օգտագործվում է միմիայն այն ժամանակ, երբ նկարագրվում է Աստծու կողմից կատարվող գործողություն։ a Աստվածաշնչում միայն Եհովա b Աստծու մասին է խոսվում որպես Ստեղծչի (Եսայիա 42։5; 45։18

Ծննդոց 1։1-ի համատեքստը

 «Ծննդոց» գրքի առաջին գլխի առաջին համարից մինչև երկրորդ գլուխը ներկայացված է ստեղծագործության պատմությունը։ Ծննդոց 1:1-ից մինչև 2։4-ը Աստվածաշունչը հակիրճ պատմում է, թե Աստված ինչ քայլեր ձեռնարկեց երկիրը և նրանում եղած բաները՝ այդ թվում առաջին տղամարդուն և կնոջը ստեղծելու համար։ Այս ընդհանուր նկարագրությունից հետո Աստվածաշնչում ավելի մանրամասն կերպով խոսվում է այն մասին, թե ինչպես են ստեղծվել առաջին տղամարդն ու կինը (Ծննդոց 2:7–25

 Ըստ «Ծննդոց» գրքի արձանագրության՝ արարչագործությունը տևել է 6 «օր»։ Աստվածաշնչում նշված չէ, թե այդ «օրերի» տևողությունը որքան է եղել, սակայն խոսքը 24 ժամվա մասին չէ։ «Օր» բառը կարող է նշանակել այլ ժամանակահատված։ Օրինակ՝ Ծննդոց 2։4-ում «օր» բառը գործածվում է որպես «ժամանակ» բառի հոմանիշ՝ ներկայացնելով նախորդ 6 օրերը որպես մեկ «օր», որի ընթացքում Աստված արարել է տիեզերքը։

Սխալ կարծիքներ Ծննդոց 1։1-ի վերաբերյալ

 Սխալ կարծիք։ Աստված ստեղծել է նյութական աշխարհը մի քանի հազար տարի առաջ։

 Փաստ: Աստվածաշնչում չի նշվում, թե երբ է ստեղծվել տիեզերքը։ Ծննդոց 1։1-ում նշվածը չի հակասում գիտնականների այն պնդմանը, որ արդեն մի քանի միլիարդ տարի է՝ c տիեզերքը գոյություն ունի։

 Սխալ կարծիք։ Ծննդոց 1։1-ը մատնանշում է, որ Աստված երրորդություն է, քանի որ այս համարում «Աստված» թարգմանված եբրայերեն բառը հոգնակի թվով է գրված։

 Փաստ։ «Աստված» տիտղոսը թարգմանված է եբրայերեն «Էլոհիմ» բառից, որը հոգնակի թվով է և արտահայտում է մեծություն, կամ՝ գերազանցություն, ոչ թե մարդկանց թիվ։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանն» ընդունում է, որ Ծննդոց 1։1-ում հոգնակի թվով գործածված «Էլոհիմ» բառի հետ «բայը միշտ օգտագործվում է եզակի թվով, ինչը ցույց է տալիս, որ այն մատնանշում է ոչ թե հոգնակի թիվ, այլ գերազանցություն, ինչպես որ հին ժամանակներում թագավորն էր իր մասին խոսում՝ օգտագործելով մենք դերանունը» («Նոր կաթոլիկական հանրագիտարան», երկրորդ թողարկում, 2003թ., հատոր 6, էջ 272)։

Կարդա Ծննդոց 1-ին գլուխը՝ ուշադրություն դարձնելով ծանոթագրություններին և զուգահեռ հղումներին։

a Ըստ «HCSB ուսումնասիրության Աստվածաշնչի»՝ եբրայերեն «բարա» բայի դիմավոր ձևը, որը թարգմանվում է «ստեղծել», երբեք չի օգտագործվել մարդկանց առնչությամբ։ Այսպիսով «բարա» բառը մատնանշում է աշխատանք, որը բացառապես Աստծուն է վերաբերում։

b Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83:18

c «Սկզբում» թարգմանված եբրայերեն բառի մասին մի աշխատության մեջ այսպես է ասվում. «Այդ բառը մատնանշում է մի ժամանակահատված, որի երկարությունը կամ տևողությունը անորոշ է» (The Expositor’s Bible Commentary, վերանայված հրատարակություն, հատոր 1, էջ 51)։