ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2024
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Ֆիլիպիններին հաջորդաբար պատուհասել են յոթ կործանարար փոթորիկներ
2024 թ. սեպտեմբերից սկսած՝ ընդամենը վեց շաբաթվա ընթացքում, Ֆիլիպիններին մեկը մյուսի հետևից հարվածեցին յոթ կործանարար արևադարձային փոթորիկներ և թայֆուններ՝ «Կրատոն», «Տրամի», «Կոնգ-ռեյ», «Յինշին», «Տորաջի», «Ուսագի» և «Ման-յի» a։ 2024 թ. նոյեմբերի 17-ին «Ման-յի» կոչվող փոթորիկը, որն ամենավերջինն էր, առաջացրեց ավելի քան 305 կմ/ժ (190 մղոն/ժամ) արագության քամու պոռթկումներ՝ մեծ վնասներ պատճառելով տներին և ձեռնարկություններին։ Որոշ ցածրադիր տարածքներում 20 սմ (8 դյույմ) քանակության անձրև տեղաց՝ առաջացնելով հեղեղումներ և սողանքներ։ Ստեղծված վտանգավոր պայմանների պատճառով այս տարածքների հարյուր հազարավոր բնակիչներ ստիպված եղան տարհանվել։
Ֆիլիպիններում այս ահարկու փոթորիկների պատճառով տուժել է ավելի քան 12 միլիոն մարդ։ Գրեթե 150 մարդ վնասվածքներ է ստացել, առնվազն 160-ը զոհվել է։
Տուժած հավատակիցներ և վնասներ
«Կրատոն» թայֆուն
Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։
2 տուն լրջորեն վնասվել է։
12 տուն թեթևակի է վնասվել։
1 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
«Տրամի» արևադարձային փոթորիկ
Մանրամասների համար ընթերցեք «Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» արևադարձային փոթորիկը» հոդվածը։
«Կոնգ-ռեյ» թայֆուն
Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։
Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել կամ ավերվել։
«Յինշին» և «Տորաջի» թայֆուններ
Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։
329 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։
2 տուն ավերվել է։
14 տուն լրջորեն վնասվել է։
96 տուն թեթևակի է վնասվել։
Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել կամ ավերվել։
«Ման-յի» և «Ուսագի» թայֆուններ
Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։
27 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։
10 տուն ավերվել է։
58 տուն լրջորեն վնասվել է։
102 տուն թեթևակի է վնասվել։
12 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
Օգնություն՝ աղետից տուժածներին
Հոգևորապես քաջալերելուց ու մխիթարելուց բացի՝ մասնաճյուղի ներկայացուցիչները, շրջանային վերակացուները և տեղի երեցները գործնական օգնություն են տրամադրում փոթորիկներից տուժածներին։
Աղետից տուժածներին օգնելու 20 կոմիտե է կազմավորվել երկրով մեկ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։
Մենք համոզված ենք, որ Եհովան կշարունակի զորացնել բոլորին, ովքեր կրում են Ֆիլիպիններին պատուհասած աղետաբեր փոթորիկների հետևանքները։ Մեր Հայրն անպայման «ականջ կդնի» նրանց աղոթքներին (Սաղմոս 102։17)։
a Ֆիլիպիններում այս փոթորիկները կոչվում են «Ջուլիան», «Քրիստին», «Լիոն», «Մարս», «Նիկա», «Օֆել» և «Պեպիտո»՝ համապատասխանաբար։