ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2022
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Ուժգին երկրաշարժ Ֆիլիպինների հյուսիսում
2022 թ. հուլիսի 27-ին 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լուսոն կղզում (Ֆիլիպիններ)։ Առավել տուժել է Աբրա նահանգը։ Ցնցումները զգացվել են անգամ 400 կմ (248 մղոն) հեռավորության վրա գտնվող Մանիլայում։ 2 000-ից ավել հետցնցումներ են արձանագրվել։
Տուժած հավատակիցներ
Մեր եղբայրների ու քույրերի շրջանում զոհեր չկան։
4 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։
42 ընտանիք տարհանվել է։
63 տուն թեթևակի վնասվել է։
1 տուն լրջորեն վնասվել է:
13 Թագավորության սրահ վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Աշխատանքները կազմակերպելու համար աղետից տուժածներին օգնելու մեկ կոմիտե է կազմվել։
Երեցները հովվական այցելություն են անում տուժածներին։
Բոլոր աշխատանքները իրականացվում են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնների համաձայն։
Մասնաճյուղը անհապաղ հումանիտար օգնություն ուղարկեց տուժած շրջաններ և ժամանակավոր կացարաններ տրամադրեց տարհանվածներին։ Տեղի քարոզիչներն էլ, չնայած նրան, որ իրենք էլ երկրաշարժից տուժածներ էին, օգնեցին միմյանց։
Մենք վստահ ենք, որ Եհովան կփրկի և կպահպանի մեր եղբայրներին ու քույրերին «նեղության օրը» (Սաղմոս 50։15)։