ՕԳՈՍՏՈՍԻ 7, 2023
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
«Դոքսուրի» սուպերթայֆունը հարվածել է Ֆիլիպիններին
2023 թ. հուլիսի 26-ին «Դոքսուրի» սուպերթայֆունը հարվածեց Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Կագայան նահանգի Ապարի քաղաքին։ Այս ուժգին փոթորիկը, որը հայտնի է նաև «Էգեյ» անունով, իր հետ բերեց ժամում մինչև իսկ 220 կմ (137 մղոն) արագություն ունեցող քամիներ։ Այն նաև երկրի տարբեր հատվածներում մեծամասշտաբ ջրհեղեղների պատճառ դարձավ։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Ցավոք, գետը քշել-տարել է եղբայրներից մեկին, ինչի հետևանքով նա զոհվել է։
2 տուն լրջորեն վնասվել է։
18 տուն թեթևակի է վնասվել։
1 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Տեղի երեցները հոգևորապես քաջալերում և հումանիտար օգնություն են տրամադրում թայֆունից տուժածներին։
Մինչ անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ բնական աղետներ այլևս չեն լինի, մեր Աստված Եհովան կշարունակի մխիթարել ու փաղաքշել նրանց, ովքեր տարբեր դժվարություններ են դիմագրավում (Սաղմոս 94։19)։