Անցնել բովանդակությանը

Ազատ արձակված Վասիլի Մելեշկոյին դիմավորում են նրա կինը՝ Զոյան, և որդին։ Աջ կողմում՝ Վասիլին և Զոյան

ՀՈՒԼԻՍԻ 16, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վասիլի Մելեշկոն ազատ է արձակվել բանտից

Վասիլի Մելեշկոն ազատ է արձակվել բանտից

2024 թ. հուլիսի 12-ին եղբայր Վասիլի Մելեշկոն ազատ արձակվեց բանտից։ 2021 թ.-ին նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել երեք տարվա ազատազրկման։

Բանտարկության ընթացքում Վասիլիին տեղափոխել են առնվազն յոթ տարբեր բանտեր։ Վասիլիի կինը՝ Զոյան, տեղափոխություններից մեկի ժամանակ մոտ մեկ ամիս չէր կարողանում տեղեկություն ստանալ նրա գտնվելու վայրի մասին։ Նա շատ էր անհանգստանում, հատկապես որ Վասիլին տարբեր առողջական խնդիրներ ունի։

Զոյան պատմում է, թե ինչն է օգնել իրեն և Վասիլիին դիմանալ իրարից հեռու լինելու ընթացքում. «Մենք հասկանում էինք, որ Սատանան շատ կուրախանա, եթե թույլ տանք, որ այդ իրավիճակը խարխլի մեր ամուսնությունը և մեզ հոգևորապես թուլացնի»։ Նա շարունակում է. «Սա ի մտի ունենալով՝ Վասիլին և ես ամեն ինչ անում էինք մեր հարաբերությունները ամուր պահելու և Եհովայի հետ մտերիմ մնալու համար։ Վասիլին ջերմագին նամակներ էր ուղարկում և վստահեցնում, որ շատ է սիրում ինձ։ Նա երբեք առիթը բաց չէր թողնում, որ ամրացնի հավատս»։

Ուրախ ենք, որ Վասիլին կրկին իր կնոջ և հարազատների հետ է։ Մենք շարունակում ենք աղոթել հանուն հավատի բանտարկված մեր եղբայրների ու քույրերի համար։ Վստահ ենք, որ Եհովան թիկունք կկանգնի բոլորիս մեր նեղությունների ժամանակ (Սաղմոս 55։22