ՕԳՈՍՏՈՍՒ 5, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Եղբայր Դմիտրի Տերեբիլովը հնարավոր է՝ հինգերորդ անգամ դատապարտվի, այս անգամ՝ հավատի համար
2022 թ. սեպտեմբերի 22-ին Ընդհանուր իրավասության 2-րդ վճռաբեկ դատարանը մերժեց եղբայր Դմիտրի Տերեբիլովի երկրորդ բողոքը։ Նա կմնա բանտում։
2022 թ. հունվարի 12-ին Կոստրոմայի շրջանային դատարանը մերժեց եղբայր Դմիտրի Տերեբիլովի բողոքը։
Ժամանակագրություն
Սեպտեմբերի 6, 2021
Կոստրոմա քաղաքի Սվերդլովսկի շրջանի դատարանը եղբայր Դմիտրիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման։ Դատավճռի հրապարակումից հետո նրան դատական նիստերի դահլիճից միանգամից տարել են կալանավայր։
Սեպտեմբերի 8, 2020
Սկսվեց Դմիտրիի գործի քննությունը։
Մայիսի 25, 2020
Դմիտրիի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց, և նրանից քաղաքից չհեռանալու ստորագրություն վերցվեց։
Սեպտեմբերի 19, 2019
Դմիտրիի բանկային հաշիվները սառեցվեցին։
Հունիսի 13, 2019
Քրեական գործ հարուցվեց Դմիտրիի նկատմամբ, և նա մեղադրվեց արգելված գրականություն տարածելու ու արգելքի տակ գտնվող կազմակերպության կրոնական հանդիպումներին մասնակցելու մեջ։
Հուլիսի 25, 2018
Դմիտրին և նրա կինը Մոլդովայում համաժողովի մասնակցելուց հետո վերադարձան տուն և տեսան, որ այն խուզարկել են։ Իրավապահ մարմինները անմիջապես կալանավորեցին նրանց և հարցաքննեցին։
Տվյալներ
Մինչ Դմիտրին շարունակում է զգալ այն ուրախությունը, որը բխում է «Քրիստոսի անվան համար նախատվելուց», մենք վստահ ենք, որ «փառքի ոգին, այո՛, Աստծու ոգին մնում է» նրա վրա (1 Պետրոս 4։14)։