ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | «Բանալին Եհովային վստահելն է»
2024 թ. հունվարի 25-ին Սամարայի Սամարսկի մարզային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Արամ Դանիելյանին, Դենիս Կուզյանինին, Սերգեյ Պոլոսենկոյին և Նիկոլայ Վասիլիևին։ Նրանք դատապարտվեցին վեց տարվա ազատազրկման։ Եղբայրները կալանավորվեցին անմիջապես նիստերի դահլիճից։
Տվյալներ
Համոզված ենք, որ Եհովան կշարունակի մխիթարել բոլոր նրանց, ովքեր հավատի համար տառապանքներ են կրում՝ հաստատելով նրանց «ամեն բարի գործում և խոսքում» (2 Թեսաղոնիկեցիներ 2։16, 17)։
Ժամանակագրություն
Դեկտեմբերի 14, 2021
Քրեական գործ հարուցվեց Դենիսի, Նիկոլայի և Սերգեյի դեմ։
Դեկտեմբերի 15, 2021
Խուզարկվեցին Դենիսի, Նիկոլայի և Սերգեյի տները։ Նրանց կալանավորեցին և տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։
Դեկտեմբերի 16, 2021
Դենիսին, Նիկոլային և Սերգեյին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։
Հունվարի 6, 2022
Քրեական գործ հարուցվեց Արամի դեմ։ Նա ձերբակալվեց օդանավակայանում։
Հունվարի 7, 2022
Արամին ուղարկեցին նախնական կալանքի կենտրոն։
Դեկտեմբերի 12-14, 2022
Չորս եղբայրները ազատ արձակվեցին նախնական կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հունիսի 16, 2023
Սկսվեց դատաքննությունը։