ՄԱՅԻՍԻ 3, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է | Զորացած ենք աղոթքով
2024 թ. դեկտեմբերի 17-ին Ուդմուրտական Հանրապետության Գերագույն դատարանը, ի պատասխան բողոքարկման, եղբայրներ Սերգեյ Գոբոզևին և Միխայիլ Պոտապովին դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Դատարանը կայացրեց այս որոշումը՝ չնայած այն հանգամանքին, որ Սերգեյը վճարում էր 2024 թ. մարտին իր հանդեպ նշանակված տուգանքը։ Սերգեյին նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։
2024 թ. մարտի 25-ին Ուդմուրտական Հանրապետության Վոտկինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Սերգեյ Գոբոզևին և Միխայիլ Պոտապովին։ Նրանց նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 450 000 ռուբլու (4 855 դոլար) և 400 000 ռուբլու (4 316 դոլար) չափով՝ համապատասխանաբար։
Ժամանակագրություն
Հունվարի 20, 2021
Քրեական գործ հարուցվեց Սերգեյի և Միխայիլի դեմ ծայրահեղական կազմակերպության գործունեությանը աջակցելու մեղադրանքով։
Հունվարի 21, 2021
Խուզարկվեց Սերգեյի բնակարանը։ Ոստիկանները առգրավեցին նրա անձնական իրերը՝ վարորդական իրավունքը, մեքենայի փաստաթղթերը, էլեկտրոնային սարքերը, լուսանկարչական ալբոմը և Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ։ Միխայիլը ձերբակալվեց։ Նրա տունը ևս խուզարկվեց։
Հունվարի 22, 2021
Սերգեյի նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Միխայիլին տեղափոխեցին ժամանակավոր կալանավայր։
Մայիսի 18, 2021
Սերգեյը ազատ արձակվեց տնային կալանքից, սակայն նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Մայիսի 19, 2021
Միխայիլը ազատ արձակվեց նախնական կալանքից, սակայն նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հոկտեմբերի 7, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի աջակցել Միխայիլին և Սերգեյին, քանի որ նրանք իրենց լավագույնն են անում, որպեսզի ամրացնեն հավատը Աստվածաշնչի և աղոթքի միջոցով (Կողոսացիներ 2։6, 7)։