ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Երիտասարդ զույգը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է պայմանական ազատազրկման
2020 թ. հոկտեմբերի 9-ին Կոստրոմա քաղաքի Սվերդլովսկիի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել եղբայր Սերգեյ Ռայմանին և նրա կնոջը՝ Վալերիային։ Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 8 և 7 տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։ Գերագույն դատարանի 2017 թ.-ին կայացրած վճռից հետո սրանք պայմանական ազատազրկման ամենաերկար ժամկետներն են, որ կիրառվել են մեր հավատակիցների նկատմամբ։ Եղբայր և քույր Ռայմանները չեն բանտարկվի։