Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 9, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Գենադի Շպակովսկին դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման

Եղբայր Գենադի Շպակովսկին դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման

2020 թ. հունիսի 9-ին Պսկովի քաղաքային դատարանը 61-ամյա Գենադի Շպակովսկուն մեղավոր ճանաչեց և դատապարտեց 6,5 տարվա ազատազրկման։ Նրան կալանավորեցին անմիջապես դատարանի դահլիճից։ 2017 թ. Ռուսաստանի Գերագույն դատարանի՝ մեր գործունեությունը քրեականացնելու վճռից հետո սա ամենաերկար պատժաժամկետն է, որ երբևէ նշանակվել է։ Եղբայր Շպակովսկին կբողոքարկի վճիռը։