Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2023
ՉԻԼԻ

Ուժգին ջրհեղեղը մեծ վնասներ է հասցրել Չիլիի հարավային շրջաններին

Ուժգին ջրհեղեղը մեծ վնասներ է հասցրել Չիլիի հարավային շրջաններին

2023 թ. օգոստոսի 19-ից 23-ը Չիլիի հարավային շրջաններում տեղի ունեցան հզոր փոթորիկներ և ուժգին ջրհեղեղ։ Ցավոք, ջրհեղեղից տուժեցին մեր հավատակիցներից շատերը, ովքեր արդեն վնասներ էին կրել 2023 թ. հունիսին նույն տարածքում տեղի ունեցած ջրհեղեղից։ Ըստ տվյալների՝ վերջին տասնամյակում սա տարածաշրջանի ամենաանձրևոտ սեզոնն է եղել։ Խաղաղ օվկիանոսի ջրերի ջերմաստիճանի բարձրացումը, Էլ Նինյո կոչվող կլիմայական երևույթի հետ մեկտեղ, հանգեցրել է տեղումների քանակի աճի և լայնատարած ջրհեղեղների։ Մոտ 25 000 տներ են վնասվել կամ ավերվել։ Առնվազն երեք մարդ մահացել է։

Տուժած հավատակիցներ ու վնասներ

  • Ջրհեղեղը վնասել է եղբայրներից մեկի տունը, որտեղ ժողովի հանդիպումներ էին անցկացվում

    Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել կամ վնասվածքներ ստացել։

  • 225 քարոզիչ տարհանվել է։

  • 13 տուն լրջորեն վնասվել է։

  • 38 տուն թեթևակի է վնասվել։

  • 3 Թագավորության սրահ և մի եղբոր տուն, որն օգտագործվում էր հանդիպումներ անցկացնելու համար, թեթևակի վնասվել են։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես աջակցում և գործնական օգնություն են տրամադրում տուժած տարածքներում բնակվողներին։

  • Կազմվել է աղետից տուժածներին օգնելու 2 կոմիտե։

Աղոթում ենք Չիլիի ջրհեղեղից տուժած հավատակիցների համար և անհամբերությամբ սպասում այն ժամանակներին, երբ Աստծու Թագավորության ներքո այսպիսի աղետներ այլևս չեն լինի (Եսայիա 32։18