Անցնել բովանդակությանը

Մոլեգնող հրդեհները՝ Նյուբլե տարածաշրջանի Նյիպաս քաղաքում

ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2023
ՉԻԼԻ

Կործանարար անտառային հրդեհներ Չիլիի կենտրոնական շրջաններում

Կործանարար անտառային հրդեհներ Չիլիի կենտրոնական շրջաններում

Վերջին տասնամյակում արդեն երկրորդ անգամ է, որ Չիլիում կործանարար անտառային հրդեհներ են մոլեգնում։ 2023 թ. փետրվարի առաջին շաբաթներից սկսած՝ իշխանությունները ավելի քան 300 հրդեհ են գրանցել երկրով մեկ։ Հրդեհների գրեթե մեկ հինգերորդը դեռևս չի հաջողվել մարել։ Կրակը ավելի քան 430 000 հեկտար (1 062 553 ակր) տարածք է այրել Արաուկանիա, Բիո Բիո և Նյուբլե կենտրոնական տարածաշրջաններում։ Վնասվել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրուղիներն ու հիվանդանոցները։ Առնվազն 6 000 մարդ տուժել է հրդեհներից, և ավելի քան 1 500 տուն այրվել է։ Ներկա դրությամբ մահվան 25 դեպք է գրանցվել։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Բիո Բիո շրջանի Թոմե քաղաքում քույրերից մեկի այրված տունը

    Մեր քույրերի ու եղբայրների շրջանում զոհեր չկան:

  • 222 քարոզիչ տարհանվել է, 76-ը դեռ շարունակում է տեղահանված մնալ։

  • 18 տուն այրվել է։

  • Թագավորության սրահներից ոչ մեկը չի վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Տեղի երեցներն ու շրջանային վերակացուները սիրառատ հոգևոր աջակցություն են տրամադրում աղետից տուժածներին։

  • Աղետից տուժածներին օգնելու 1 կոմիտե է կազմավորվել՝ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Այս դժվարին հանգամանքներում մեր եղբայրներն ու քույրերը կարող են համոզված լինել, որ Եհովան, ով «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում», իրենց կողքին է (2 Կորնթացիներ 1։4