ՄԱՅԻՍԻ 12, 2023
ՉԵԽԻԱ
Չեխերեն «Դիտարան» ամսագրի 100-ամյակը
2023 թ. ամռանը լրանում է չեխերեն «Դիտարան» ամսագրի հրատարակման 100 տարին։ Երբ 1923 թ.-ին Չեխոսլովակիայում սկիզբ դրվեց մեր թարգմանչական գործունեությանը, այնտեղ ընդամենը 30 եղբայրներ ու քույրեր կային։ Այժմ Չեխիայի Հանրապետությունում ավելի քան 16 000 Եհովայի վկաներ ակտիվորեն մասնակցում են քարոզչական գործին։
Նախորդ 100 տարիների ընթացքում թարգմանիչները բախվել են տարբեր դժվարությունների։ Սակայն հատկապես բարդ են եղել այն չորս տասնամյակները (1948-1989 թթ.), որոնց ընթացքում Չեխոսլովակիան գտնվում էր կոմունիստական ռեժիմի ներքո։ Այդ շրջանում «Դիտարան» ամսագիրը գաղտնի էր թարգմանվում և տպագրվում։ Թարգմանիչների, սրբագրողների և տպագրողների ինքնությունը հանրությանը հայտնի չէր։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր մասնակցում էին թարգմանչական գործին, զգում էին, թե Եհովան ինչպես է զորացնում իրենց հավատը։ Քույր Յարմիլա Հալովան, ով երկար տարիներ չեխերեն «Դիտարան» ամսագրի թարգմանիչներից է եղել, ասել է. «Ես համոզված եմ, որ Եհովան սիրով հոգ է տանում իր ծառաների մասին, և մեր գրականությունը դրա ապացույցն է։ Ուստի ես մեծապես գնահատում եմ թարգմանչական գործին մասնակցելու հնարավորությունը։ Այդ ժամանակներից ամենագեղեցիկ հիշողություններն ունեմ և զգում եմ, որ այդ գործը յուրովի հարստացրել է իմ կյանքը»։
Ներկայումս ավել քան 20 եղբայրներ ու քույրեր թարգմանում են Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակություններն ու տեսանյութերը չեխերենով և չեխական ժեստերի լեզվով։ Թարգմանիչներն աշխատում են երկու թարգմանչական գրասենյակներում, որոնք գտնվում են Հավիժովում և Խոռնի Բլուդովիցեում։
Անչափ երախտապարտ ենք Եհովային այն հոգևոր սննդի համար, որ տրամադրել է անցած 100 տարիների ընթացքում «Դիտարան» ամսագրի միջոցով (Առակներ 10։22)։