Անցնել բովանդակությանը

Թագավորության սրահը վերակառուցումից հետո (Պենսակոլա 1228, Հոնոլուլու, Հավայի)

ԱՊՐԻԼԻ 22, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

85 տարի անց առաջին «Թագավորության սրահը» կրկին նվիրվում է Եհովային

85 տարի անց առաջին «Թագավորության սրահը» կրկին նվիրվում է Եհովային

Երբ 1935 թ.-ին Պենսակոլա 1228 հասցեում (Հոնոլուլու, Հավայի) սկսվեց այս Թագավորության սրահի շինարարությունը, ներկա էր նաև եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը, որն այդ ժամանակ Դիտարանի ընկերության նախագահն էր։ Այս փոքրիկ շինությունը յուրահատուկ է նրանով, որ այն առաջինն է աշխարհում, որ կոչվել է «Թագավորության սրահ»։ Հետագա ութ տասնամյակների ընթացքում շատերն են այնտեղ սկսել երկրպագել Եհովային։ Այսօր՝ 85 տարի անց, Պենսակոլա փողոցում գտնվող այս Թագավորության սրահից չորս ժողով է օգտվում։ Ժողովներն անցկացվում են 5 լեզուներով, այդ թվում՝ Հավայան կղզիների պիջին լեզվով։ a

1935 թ.-ին կառուցված Թագավորության սրահը՝ շինարարության ավարտից կարճ ժամանակ անց

Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2020 թ. փետրվարի 11–15-ը՝ նախքան COVID-19 համավարակը, մեր եղբայրները բաց դռների օրեր էին հայտարարել և հրավիրել էին այդ տարածքի բնակիչներին, իշխանությունների ներկայացուցիչներին և ուսուցիչներին։ Այցելուները շրջայց կատարեցին Թագավորության սրահում, տեսան ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Սրահի պատմությունը և լսեցին մեր եղբայրներին, որոնք պատմեցին, թե Եհովայի վկաների կազմակերպությունը ինչ գործունեություն է ծավալում այսօր։ Այդ նշանակալից իրադարձությունը եզրափակվեց փետրվարի 16-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Դեյվիդ Սփլեյնի նվիրման ելույթով։

Քույրերից մեկը, որն օգնել էր ծրագրի նախապատրաստական աշխատանքներում, ասում է. «Թեև բացման արարողության նպատակն այն չէր, որ քարոզեինք մարդկանց, սակայն մեծ վկայություն տրվեց շատերին, ովքեր նախկինում հավանաբար չէին լսել Եհովայի վկաների մասին»։

Այդ իրադարձությունն օգնեց մեր եղբայրներին ու քույրերին հասկանալ, թե ինչ մեծ հոգևոր ժառանգություն ունեն Հավայան կղզիներում։ Նրանք անձամբ տեսան այս խոսքերի կատարումը. «Նրանք կփառաբանեն.... Իսրայելի Աստծու՝ Եհովայի անունը՝ ծովի կղզիներում» (Եսայիա 24։15

a COVID-19 համավարակի ընթացքում ԱՄՆ-ում ժողովի հանդիպումները անցկացվում են ոչ թե Թագավորության սրահներում, այլ տեսակապի միջոցով