Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում. «Հելեն» փոթորկն անցնում է Մեքսիկայի ծովածոցի ափեզրով (սեպտեմբերի 26, 2024 թ.)։ Վերևի աջ կողմում. հեղեղված Թագավորության սրահ Սուանանոայում (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)։ Ներքևի աջ կողմում. մեր եղբոր տունը Աշվիլում՝ ծածկված ծառի կոտրատված ճյուղերով (Հյուսիսային Կարոլինա)

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 2024
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

«Հելեն» փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Միացյալ Նահանգների հարավարևելյան հատվածին

«Հելեն» փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Միացյալ Նահանգների հարավարևելյան հատվածին

2024 թ. սեպտեմբերի 26-ին 4-րդ աստիճանի ուժգնության «Հելեն» փոթորիկը անցավ Ֆլորիդայի ծովածոցի ափեզրով (ԱՄՆ)։ Այս ավերիչ փոթորիկը տեղատարափ անձրևների և ուժգին քամիների պատճառ դարձավ։ Քամու պոռթկումները ժամում հասնում էին 225 կմ-ի (140 մղոն)։ Իսկ սեպտեմբերի 27-ին փոթորիկը տեղափոխվեց դեպի ցամաքի խորքերը՝ Ջորջիայում բերելով կործանարար քամիներ, որոնց արագությունը հասնում էր 95 կմ/ժ-ի (59 մղոն/ժամ)։ Հաջորդ օրը փոթորիկը շարունակեց շարժվել դեպի հյուսիս՝ հասնելով Հարավային Կարոլինա, որտեղ էլ առնվազն 3 տորնադո առաջացրեց։ Իսկ երբ այն հասավ Հյուսիսային Կարոլինա, մի քանի քաղաքներում ավելի քան 90 սմ (35 դյույմ) անձրև տեղաց։

«Հելենի» բերած սաստիկ քամիներն ու անձրևները ուժգին ջրհեղեղների պատճառ դարձան և վնասեցին տներ, ձեռնարկություններ և ճանապարհներ։ Ավելի քան մեկ միլիոն մարդ դեռևս մնում է առանց էլեկտրականության։ Առնվազն 180 մարդ զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Ցավոք, 3 եղբայր մահացել է։

  • 7 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։

  • 1 606 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 29 տուն ավերվել է։

  • 236 տուն լրջորեն վնասվել է։

  • 779 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 19 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն՝ աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես քաջալերում և գործնական օգնություն են տրամադրում փոթորկից տուժածներին։

  • Աղետից տուժածներին օգնելու 2 կոմիտե է կազմավորվել՝ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Ցավում ենք, որ այս ուժգին փոթորիկը կյանքեր է խլել։ Այնուամենայնիվ, մեզ մխիթարություն և խաղաղություն է տալիս Եհովայի այն խոստումը, որ ապագայում բոլոր մարդիկ «ապահով կբնակվեն և փորձանքից չեն սարսափի» (Առակներ 1։33