Անցնել բովանդակությանը

Մինոս Կոկինակիսը՝ աքսորավայրում այլ Վկաների հետ և հետագայում

ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2019
ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հիշում ենք քարոզելու ազատության համար մղված 50-ամյա պայքարը

Հիշում ենք քարոզելու ազատության համար մղված 50-ամյա պայքարը

Ութսուն տարի առաջ մի նավակ ուղևորվեց դեպի Ամորգոս կոչվող հունական կղզի, որը գտնվում է Էգեյան ծովում։ Նավակում էր կալանավոր Մինոս Կոկինակիսը, որը հետագա 13 ամիսները պետք է անցկացներ այդ աքսորավայրում։ Առանց դատաքննություն անցկացնելու՝ Հունաստանի դատարաններից մեկը եղբայր Կոկինակիսին մեղավոր ճանաչեց մի նոր օրենք խախտելու մեջ, որով արգելվում էր պրոզելիտիզմը։ Նա առաջինն էր այն 19 147 Եհովայի վկաներից, ովքեր 1938–1992 թթ.-ին ազատազրկվել են այդ օրենքը խախտելու համար, որն ընդունվել էր հույն բռնապետ Իոաննիս Մետաքսասի կողմից։ Այդ տասնամյակների ընթացքում հարյուրավոր Եհովայի վկաներ խիզախորեն քարոզում էին բարի լուրը՝ չնայած իրենց հանդեպ գործադրվող բռնությանը, ձերբակալություններին և ազատազրկումներին։

Մոտ երեսուն տարեկանում եղբայր Կոկինակիսը սկսեց պայքարել իր համոզմունքների մասին ուրիշներին պատմելու ազատության համար, որը տևեց 50 տարի։ Նա ձերբակալվեց ավելի քան 60 անգամ և վեց տարուց ավելի անցկացրեց բանտերում ու աքսորավայր հանդիսացող կղզիներում, որտեղ Վկա այլ կալանավորների հետ գտնվում էր սարսափելի պայմաններում։ 77 տարեկանում նա ձերբակալվեց վերջին անգամ, ինչը բողոքարկեց մինչև Հունաստանի Գերագույն դատարան, սակայն ապարդյուն։ Այնուհետև եղբայր Կոկինակիսը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ վիճարկելով այն հանգամանքը, որ Հունաստանը զրկել է իրեն կրոնի ազատության իրավունքից։ 1993 թ.-ին 84-ամյա Մինոս Կոկինակիսը ցնցող իրավաբանական հաղթանակ տարավ։ Առաջին անգամ էր, որ ՄԻԵԴ-ը դատապարտեց որևէ երկրի կրոնի ազատությունը ոտնահարելու համար։ a 2018 թ.-ին լրացավ այդ պատմական որոշման 25-րդ տարին։ Միջազգային հանրային իրավունքի մի պրոֆեսորի խոսքերով «Կոկինակիսի» գործով վճիռը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ամենաշատ արծարծվող վճիռն է, երբ հարցը վերաբերում է կրոնի կամ համոզմունքի ազատությանը»։

«Կոկինակիսի» գործով վճիռը նախադեպ է, որը դեռ կիրառելի է Ռուսաստանի նման հզոր պետությունների պարագայում, որոնք փորձում են մերժել առանց միջամտության կրոնը դավանելու մեր եղբայրների իրավունքը։

Եղբայր Կոկինակիսը իր հավատով ու ծառայության մեջ դրսևորած հաստատակամությամբ հիանալի օրինակ է մեր այն եղբայրների ու քույրերի համար, ովքեր հակառակության են բախվում քարոզչական գործում։ Իր անարատությամբ նա հզոր վկայություն տվեց, որի մասին մինչ օրս խոսվում է (Հռոմեացիներ 1։8

a Մինոս Կոկինակիսը մահացավ 1999 թ. հունվարին։