ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Կորեայի մեր եղբայրները ազատ են արձակվում կալանավայրից
Կորեայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ 2018 թ. նոյեմբերի 30-ին մեր եղբայրներից 57-ը ազատ են արձակվել կալանավայրից և կրկին միավորվել են իրենց ընտանիքների հետ։ Համաշխարհային ողջ եղբայրությունը ուրախ է այս իրադարձության համար և փառաբանում է Եհովային նրա բարեհաճությունը և օրհնությունը ստանալու համար (Թվեր 6։24–26)։
Մենք աղոթում ենք դեռևս ազատազրկման մեջ գտնվող այն ութ եղբայրների համար, որոնք, ինչպես ակնկալվում է, իրենց սահմանված 18-ամսյա պատիժը 6 ամիս կրելուց որոշ ժամանակ հետո ազատ կարձակվեն։