Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 16, 2021
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ

Մահաբեր պայթյուններ Հասարակածային Գվինեայում

Մահաբեր պայթյուններ Հասարակածային Գվինեայում

Վայրը

Հասարակածային Գվինեայի Բատա քաղաքի Մոնդանգ և Նկունտոմա շրջանների մոտակայք։

Աղետ

  • 2021 թ. մարտի 7-ին Հասարակածային Գվինեայի ամենամեծ քաղաքի զորամասերից մեկում պայթյուններ տեղի ունեցան, ինչի հետևանքով մեծ ավերածություններ եղան։

Տուժած հավատակիցներ

  • 12 քարոզիչ թեթևակի վնասվել է։

  • 42 քարոզիչ տարհանվել է։

  • Մի քրոջ իննամյա դուստրը ծանր վիճակում է։

  • Որոշ քարոզիչներ կորցրել են իրենց ոչ Վկա հարազատներին։

Վնասներ

  • 23 տուն թեթևակի վնասվել է։

  • 6 տուն մեծ վնասներ է կրել։

  • 6 տուն ավերվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտե է նշանակվել։ Կոմիտեն այդ տարածքի շրջանային վերակացուների և երեցների օգնությամբ կոորդինացնում է վնասը գնահատելու և տուժածներին հումանիտար օգնություն տրամադրելու աշխատանքները։

  • Շրջանային վերակացուները, համագործակցելով երեցների հետ, հոգևոր օգնություն են տրամադրում քարոզիչներին։

  • Բոլոր աշխատանքները կատարվում են՝ հաշվի առնելով COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության կանոնները։

Մենք աղոթում ենք, որ մեր տուժած եղբայրներն ու քույրերը ապաստան գտնեն Եհովայի մոտ (Սաղմոս 46։1