Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 4, 2014
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սկսվում են Եհովայի վկաների միջազգային համաժողովները

Սկսվում են Եհովայի վկաների միջազգային համաժողովները

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը» վերնագրով եռօրյա միջազգային համաժողովներից առաջինը սկսվելու է 2014թ. հունիսի 6-ին՝ ուրբաթ առավոտ, ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյտ քաղաքում՝ «Ֆորդ ֆիլդ» մարզադաշտում։ Ծրագրից հատվածներ կհեռարձակվեն այլ վայրեր՝ Արիզոնա, Իլինոյս, Կալիֆորնիա, Հյուսիսային Կարոլինա, Միսուրի, Նյու Ջերսի և Ֆլորիդա նահանգներում և կթարգմանվեն ալբաներեն, լեհերեն, կորեերեն և պորտուգալերեն։

Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների խոսնակը Բրուքլինում՝ գլխավոր վարչությունում (Նյու Յորք), նշում է. «Անցած երեք շաբաթների ընթացքում Վկաները, ովքեր ապրում են Դետրոյտում և այն քաղաքներում, որոնք վիդեոկապով միանալու են ծրագրին, անձամբ են հրավիրել իրենց հարևաններին ներկա լինելու այս նշանակալից միջոցառմանը։ Սպասում ենք, որ Դետրոյտում ներկա կլինեն տարբեր ծագում ունեցող մոտ 45000 ունկնդիրներ, այդ թվում՝ 2000 պատվիրակներ արտերկրից՝ Ավստրալիայից, Գերմանիայից, Թայվանից և Կանադայից»։

Ամառվա ընթացքում ԱՄՆ-ում՝ 10 տարբեր նահանգների մեծ մարզադաշտերում, կանցկացվեն 16 միջազգային համաժողովներ։ Դրանցից որոշների ժամանակ ծրագիրը ամբողջությամբ կամ մասամբ կլինի հետևյալ լեզուներով՝ ալբաներեն, ամերիկյան ժեստերի լեզու, արաբերեն, թվի, իլոկո, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, կանտոներեն, կորեերեն, կրեոլ (հաիթյան), հայերեն, հինդի, հունարեն, ճապոներեն, մանդարին, մարշալերեն, պարսկերեն, ռումիներեն, ռուսերեն, սամոա, վիետնամերեն, տագալոգ, տրուկ և ֆրանսերեն։ 2014-ի հունիսից մինչև 2015-ի սկզբները Եհովայի վկաները միջազգային համաժողովներ կանցկացնեն Անգլիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Զիմբաբվեում, Էկվադորում, Հարավային Կորեայում, Հունաստանում և Մեքսիկայում։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000