Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ 1948 թ.-ից ի վեր պապիամենտո լեզվով թարգմանված հրատարակություններ։ Աջ կողմում՝ գունագեղ շինություններ՝ Վիլեմստադում (Կյուրասաո՝ կղզիներից մեկը, որտեղ խոսում են պապիամենտո լեզվով)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պապիամենտո լեզվով աստվածաշնչյան ճշմարտությունների թարգմանության 75-ամյակը

Պապիամենտո լեզվով աստվածաշնչյան ճշմարտությունների թարգմանության 75-ամյակը

2023 թ.-ին լրանում է Եհովայի վկաների՝ պապիամենտո լեզվով թարգմանչական գործունեության 75-ամյակը։ Պապիամենտոն կրեոլ լեզու է, որի հիմքում ընկած է նիդերլանդերենը, պորտուգալերենը և իսպաներենը։ Այսօր պապիամենտո լեզվով են խոսում Արուբա, Բոնայրե և Կյուրասաո կղզիների շուրջ 350 000 բնակիչներ։

Այս կղզիներում քարոզչական գործը սկսվել է 1920-ականների վերջում։ Երբ 1946 թ.-ին «Գաղաադ» դպրոցն ավարտած միսիոներները ժամանեցին Կյուրասաո, կղզում արդեն մի քանի ժողովներ էին հիմնվել։ Սակայն պապիամենտո լեզվով դեռ ոչ մի հրատարակություն չէր թարգմանվում։ Ժողովի հանդիպումներն անցկացվում էին անգլերեն և պապիամենտո լեզուներով՝ նիդերլանդերեն, անգլերեն և իսպաներեն հրատարակությունների օգնությամբ։ Թեպետ եղբայրները հասկանում էին պապիամենտո լեզվով աստվածաշնչյան գրականության անհրաժեշտությունը, սակայն մի քանի խոչընդոտներ կային։ Օրինակ՝ պապիամենտո լեզվով ո՛չ բառարաններ կային, ո՛չ էլ քերականական և ուղղագրական կանոններ։ Եղբայր Բիլ Յեյթսը, ով կղզիներ նշանակված առաջին միսիոներներից էր, աջակցեց թարգմանչական գործին։ 2002 թ. «Եհովայի վկաների տարեգրքում» մեջբերված են նրա խոսքերը. «Թագավորության մասին լուրը թարգմանելիս մենք պետք է ասեինք և գրեինք այնպիսի բաների մասին, որոնք նախկինում երբեք չէին հնչել կամ արձանագրվել պապիամենտո լեզվով։ Շատ դժվար էր անհրաժեշտ կանոններ և արտահայտություններ սահմանել»։ Չնայած խոչընդոտներին՝ եղբայրները ձեռնամուխ եղան թարգմանչական գործին։

Պապիամենտո լեզվով թարգմանված առաջին հրատարակության՝ «Բոլոր մարդկանց ուրախությունը» գրքույկի թարգմանությունն ավարտվեց 1948 թ.-ին։ Ավելի ուշ թարգմանվեցին այլ հրատարակություններ, որոնց թվում էին «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ Ներկայումս պապիամենտո լեզվով աստիճանաբար լույս է տեսնում «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Առաջինը թարգմանվել է «Հռութ» գիրքը։ Այն լույս է տեսել 2021 թ. հոկտեմբերի 1-ին։

Քույրերը Արուբա կղզում քարոզում են ցուցատախտակով

Պապիամենտո լեզվով թարգմանչական գործում ներդրված ջանքերը մեծ արդյունքներ են բերում։ Դա է փաստում այս կղզիներում քարոզիչների թվի կայուն աճը։ 1956 թ.-ին, երբ հիմնվեց պապիամենտո լեզվով գործող առաջին ժողովը, ընդամենը 16 քարոզիչ կար։ Այսօր պապիամենտո լեզվով գործող 25 ժողովներում ծառայում են ավելի քան 1 600 քարոզիչներ։ 2023 թ.-ին Աստվածաշնչի ավելի քան 1 200 ուսումնասիրություն է անցկացվել։

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել պապիամենտո լեզվի դաշտում ծառայող եղբայրների ու քույրերի ջանքերը, մինչ նրանք շողացնում են իրենց լույսը՝ փառք բերելով Եհովային (Մատթեոս 5։16