ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2017
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Վկաները օգնություն են ցույց տալիս Կոնգոյում ջրհեղեղից տուժածներին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Եհովայի վկաները շարունակում են օգնություն ցուցաբերել իրենց հավատակիցներին և այլ մարդկանց, ովքեր տուժել են ջրհեղեղի պատճառով, որը տեղի է ունեցել Կինշասայից մոտ 470 կիլոմետր (300 մղոն) դեպի հարավ-արևմուտք գտնվող Բոմա քաղաքում դեկտեմբերի 26-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Ջրհեղեղի պատճառով զոհվել է մեկ Վկա։ Ընդհանուր առմամբ տուժել է Վկաների 39 ընտանիք։ Բացի այդ, Վկաների հինգ տուն հիմնահատակ ավերվել է, ու ևս հինգ տուն մասամբ վնասվել։
Եհովայի վկաների Կոնգոյի մասնաճյուղը սննդամթերք և հագուստ է առաքել երկրի արևմտյան մասում բնակվող տուժածներին՝ նրանց կարիքները հոգալու համար։ Իսկ Բոմայից 80 կիլոմետր (50 մղոն) հեռավորության վրա գտնվող Մատադի և Մուանդա քաղաքներում ապրող Վկաները կամավոր իրենց աջակցությունն են առաջարկել։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչությունից կոորդինացնում է Կոնգոյում տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքները՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Ռոբերտ Էլոնգո, +243-81-555-1000