Անցնել բովանդակությանը

Բառանքիլյա քաղաքի կալանավայրում աստվածաշնչյան դասընթաց է անցկացվում

ԱՊՐԻԼԻ 26, 2019
ԿՈԼՈՒՄԲԻԱ

Կոլումբիայում Եհովայի վկաները գովասանագիր են ստանում դատապարտյալներին աստվածաշնչյան կրթություն տալու համար

Կոլումբիայում Եհովայի վկաները գովասանագիր են ստանում դատապարտյալներին աստվածաշնչյան կրթություն տալու համար

Վալեդուպարի կալանավայրում աստվածաշնչյան դասընթացներ անցկացնելու համար «Պաուլո Ֆրեիրիի» անվան կրթական կենտրոնի կողմից Եհովայի վկաներին շնորհված գովասանագիրը

Ավելի քան 20 տարի է՝ Կոլումբիայի մեր եղբայրները դատապարտյալներին աստվածաշնչյան անվճար կրթություն են տալիս։ 2018 թ. նոյեմբերի 30-ին «Պաուլո Ֆրեիրիի» անվան կրթական կենտրոնը գովասանագիր շնորհեց Եհովայի վկաներին Վալեդուպար քաղաքի կալանավայրում աստվածաշնչյան կրթական գործունեություն իրականացնելու համար։ Ներկայումս 50 դատապարտյալներ մասնակցում են աստվածաշնչյան դասընթացներին։

Կոլումբիայում Եհովայի վկաները 65 կալանավայրերում 782 աստվածաշնչյան դասընթացներ են անցկացնում։ 1996 թ.-ից ի վեր մկրտվել են 60 անհատներ։

Նեվեր Անտոնիո Կավադիան կալանավայրում ուսումնասիրել էր Աստվածաշունչը և այժմ ժողովում երեց է ծառայում։ Նկարում նա իր կնոջ՝ Լեթի Կավադիայի հետ է

Նեվեր Անտոնիո Կավադիան կալանավայրում սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և 1998 թ.-ին մկրտվեց։ 2007 թ.-ին նա ազատ արձակվեց Վալեդուպար քաղաքի կալանավայրից։ Խոսելով իր ստացած կրթության օգուտների մասին՝ նա ասում է. «Աստվածաշնչյան սկզբունքները պաշտպանում էին ինձ կալանավայրում և օգնում իմաստությամբ վարվելու։ Դրանք նաև մղում էին ինձ մեծ փոփոխություններ անելու կյանքումս և չկորցնելու հույսս»։

Ողջ աշխարհում մենք՝ Եհովայի վկաներս, ջանք ենք թափում՝ քարոզելու դատապարտյալներին, քանի որ գիտենք, որ Եհովայի կամքն է, «որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթեոս 2։4