Անցնել բովանդակությանը

Իտալիա

 

2019-10-17

ԻՏԱԼԻԱ

Իտալիայում բացվել է մի հուշատախտակ՝ ի հիշատակ նացիստների և ֆաշիստների կողմից հետապնդված Եհովայի վկաների

Տրիեստ քաղաքում (Իտալիա)՝ Ռիսիերա դի Սան Սաբայում, տեղի ունեցավ մի արարողություն՝ ի պատիվ հազարավոր Եհովայի վկաների, ովքեր Եվրոպայում հետապնդվել էին նացիստների կողմից։

2019-07-23

ԻՏԱԼԻԱ

Իտալիայի Գերագույն դատարանը պաշտպանում է Եհովայի վկաների՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքները

Վերջերս կայացված որոշումը հաստատեց բուժօգնության վերաբերյալ անձնական որոշում կայացնելու մեր եղբայրների իրավունքը։

2019-07-11

ԻՏԱԼԻԱ

Իտալիայում տեղի ունեցած երկու մեծ բժշկական կոնֆերանսների ժամանակ բժիշկները հետաքրքրություն են ցուցաբերում արյան փոխներարկման այլընտրանքային ստրատեգիաների հանդեպ

Երկու կոնֆերանսների ժամանակ թարմ տեղեկություն տրամադրվեց անարյուն բժշկության վերաբերյալ։ Որոշ անեսթեզիոլոգներ և վիրաբույժներ խոսեցին Եհովայի վկաների հետ աշխատելու իրենց դրական փորձի մասին։

2018-08-29

ԻՏԱԼԻԱ

Սիցիլիայում դատարանը պաշտպանում է Եհովայի վկաների՝ բուժօգնության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը

Առաջին անգամ Իտալիայում դատարանի որոշմամբ բժիշկը պատասխանատվության է ենթարկվում այն բանի համար, որ խախտել է անձի հիմնարար իրավունքը, համաձայն որի՝ անհատն է որոշում, թե ինչ արվի իր մարմնի հետ՝ ելնելով իր համոզմունքներից։

2018-08-21

ԻՏԱԼԻԱ

Պադուայի համալսարանում կազմակերպվեց նշանակալից կոնֆերանս՝ նվիրված անարյուն բուժման առաջատար մեթոդներին

Արյան փոխներարկումը համարվում է անվնաս և կյանք փրկող միակ մեթոդը, որի օգնությամբ կատարվում են բարդ վիրահատություններ և բժշկական այլ պրոցեդուրաներ։ Կոնֆերանսի բազմաթիվ մասնակիցներ վիճարկեցին այս տեսակետը։

2018-07-20

ԻՏԱԼԻԱ

Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր Լուկա Պ. Վելթերթի հետ

«Նկատվում է արյան փոխներարկման նվազեցման հստակ միտվածություն, և խոսքս միայն Վկա պացիենտների մասին չէ, իհարկե, դա նկատվում է ողջ աշխարհում, քանի որ գնալով ավելի շատ փաստեր ենք տեսնում, որ որքան քիչ է փոխներարկում արվում, այնքան ավելի լավ արդյունք է լինում»։

2018-07-20

ԻՏԱԼԻԱ

Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անտոնիո Դ. Փինայի հետ

«Չեմ կարծում, որ կարելի է տարբերություն դնել՝ ելնելով մարդու կրոնական պատկանելությունից։ Կան ոչ Վկա պացիենտներ, ովքեր հրաժարվում են արյան փոխներարկումից»։

2018-07-20

ԻՏԱԼԻԱ

Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մասիմո Պ. Ֆրանչիի հետ

«Իմ մասնագիտական պրակտիկայում Եհովայի վկաները մեծ ներդրում են ունեցել։ Եվ ես շնորհակալ եմ նրանց։ Ես՝ ավանդական բժշկության մեթոդներ կիրառող բժիշկս, սկսել եմ մտածել արյան գործածությունը նվազեցնելու հնարավորության և կարևորության մասին»։

2017-11-27

ԻՏԱԼԻԱ

Եհովայի վկաները ջերմ վերաբերմունք են ցուցաբերում Եվրոպայում ներգաղթյալների ամենամեծ ճամբարի փախստականների հանդեպ

Եվրոպայի ներգաղթյալների ամենամեծ ճամբարի տնօրինությունը ընդունում է, որ Եհովայի վկաները մեծ դեր ունեն փախստականներին աստվածաշնչյան կրթություն տրամադրելու հարցում։

2016-12-16

ԻՏԱԼԻԱ

Աստվածաշնչյան կրթության օգուտները աննկատ չեն մնում. Իտալիայի կալանավայրերից մեկում «Թագավորության սրահի» համար տարածք է հատկացվում

Կալանավայրի տնօրինության որոշումը ցույց է տալիս, որ աստվածաշնչյան կրթությունը, որը Եհովայի վկաները 13 տարի շարունակ առաջարկում են Բոլատեի կալանավայրում, դրական ազդեցություն է թողնում կալանավորների վրա։

2016-12-09

ԻՏԱԼԻԱ

Վկաները մխիթարում են Իտալիայում երկրաշարժից տուժածներին

Մասնակցելով ողջ աշխարհում անցկացվող քարոզարշավին՝ Իտալիայում Եհովայի վկաները հատուկ ջանքեր են թափում, որ մխիթարական լուրը հայտնեն Լացիո, Մարկե և Ումբրիա մարզերում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։