Անցնել բովանդակությանը

Ջրով հեղեղված ավտոկայանատեղի (Էմիլիա-Ռոմանիա, Իտալիա)։ Առջևի պլանում՝ եղբայրը մաքրում է հեղեղված փողոցի ցեխը

ՄԱՅԻՍԻ 24, 2023
ԻՏԱԼԻԱ

Աղետալի ջրհեղեղ՝ Իտալիայի հյուսիսում

Աղետալի ջրհեղեղ՝ Իտալիայի հյուսիսում

Հորդ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանիա մարզում։ 2023 թ. մայիսի 15-ից սկսած՝ 2 օրից էլ քիչ ժամանակահատվածում, այդ տարածքում տեղումների քանակը կազմել է մոտ 50 սմ (20 դյույմ)։ Ավելի քան 40 համայնքներ տուժել են։ Առնվազն 14 մարդ զոհվել է։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել կամ վնասվածքներ ստացել։

  • 342 քարոզիչներ և նրանց ընտանիքի անդամները տարհանվել են։

  • 167 տուն ջրով է հեղեղվել։ Դրանցից 72-ը լրջորեն վնասվել է։

  • 1 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 3 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես քաջալերում և հումանիտար օգնություն են տրամադրում տուժած տարածքներում բնակվողներին։

  • Աղետից տուժածներին օգնելու 1 կոմիտե է կազմավորվել՝ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ այլևս չենք վախենա բնական աղետներից, որովհետև «Աստծու խորանը մարդկանց հետ [կլինի]» (Հայտնություն 21։3, 4