ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2020
ԻՍՐԱՅԵԼ
Իսրայելում հատուկ միջոցառման ժամանակ լույս են ընծայվել Եբրայերեն Գրությունները
«Կառավարիչ մարմինն առանձնահատուկ նվեր է պատրաստել ձեզ համար»։ Եղբայր Ջեֆրի Ջեքսոնը, ով Կառավարիչ մարմնի անդամ է, այսպես սկսեց իր ելույթը, որից հետո ներկայացրեց ժամանակակից եբրայերենով «Եբրայերեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այս հատուկ միջոցառումը, որին ներկա գտնվեց 2 125 մարդ, կազմակերպվել էր 2020 թ. հունվարի 11-ին Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող «Ռոմեմա Արենա» համալիրում։
Եղբայր Դեյվիդ Սիմոզրագը, ով հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքներն է կոորդինացնում Իսրայելում, նշում է. «Ըստ հաշվարկների՝ մեր տարածաշրջանում ութ միլիոնից ավելի մարդ եբրայերեն է խոսում»։ Մենք վստահ ենք, որ Թանախի a ժամանակակից եբրայերեն թարգմանությունը շատ օգտակար կլինի եբրայախոս մարդկանց համար։ Այս նոր թողարկումը այն հազվագյուտ ժամանակակից թարգմանություններից է, որոնք հասանելի են եբրայերեն ընթերցողներին։
«Նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ այժմ առկա է 186 լեզվով։ Եբրայերեն թարգմանչական խմբի եղբայրները մասորեթական դպիրների նման ջանք չեն խնայել, որ ճշգրտորեն թարգմանեն Աստծու Խոսքը։ Այս թարգմանությունը տևել է ավելի քան երեք տարի։ Թարգմանիչներից մեկը նշում է. «Եբրայերեն ընթերցողներից շատերը որոշ համարներ և նույնիսկ Աստվածաշնչի գրքեր հասկանալու համար ստիպված էին այլ թարգմանությունների կամ աստվածաշնչյան աշխատությունների օգնությանը դիմել։ Աստվածաշնչի այս թարգմանությունը մերօրյա ընթերցողներին հնարավորություն է տալիս ըմբռնել Աստծու Խոսքը առանց որևէ դժվարության»։
Մի եղբայր ասաց. «Տարիներ շարունակ Թանախի շատ մասեր անհասկանալի էին ընթերցողի համար, իսկ այսօր Աստվածաշունչը ավելի պարզ է ու հասկանալի»։ Անկասկած, Իսրայելի մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքում ծառայող 2000 քարոզիչներից 603 եբրայախոս քարոզիչները այս առանձնահատուկ նվերը կօգտագործեն, «որպեսզի քննեն Եհովայի օրենքը, կատարեն այն» (Եզրաս 7։10)։
a Թանախի անվանումը Աստվածաշնչի Եբրայերեն Գրությունների 3 մասերի անվանումների հապավումն է, որոնց հերթականությունը տարբերվում է Աստվածաշնչում նշված հերթականությունից։ Դրանք են՝ Օրենք (Թորա), Մարգարեներ (Նեբիիմ) և Գրքեր (Քեթուբիմ)։ Ժամանակակից եբրայերեն թողարկումը նույնպես հետևում է գրքերի այս հաջորդականությանը։