Անցնել բովանդակությանը

Աիբեկ Սալաևը, Մատկարիմ Ամինովը և Բահրամ Շամուրադովը համաներում ստացած Վկաների թվում էին

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2014
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Թուրքմենստանը ազատում է հավատի համար ազատազրկված Եհովայի վկաներին

Թուրքմենստանը ազատում է հավատի համար ազատազրկված Եհովայի վկաներին

Զարմանալիորեն նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համաներում է շնորհել 8 Եհովայի վկաների, ովքեր Թուրքմենստանում ազատազրկված էին իրենց հավատը դավանելու համար։ 2014թ. հոկտեմբերի 22-ին այլ բանտարկյալների հետ նրանք նույնպես ազատ արձակվեցին։ Վկաներից 6-ը ազատազրկվել էին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, իսկ 2-ը՝ կրոնական գործունեություն ծավալելու կեղծ մեղադրանքներով։

Մերդան Ամանով և Պավել Պայմով

Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող 18–23 տարեկան երիտասարդները բանտարկված էին Սեյդիի աշխատանքային գաղութում, որը գտնվում է Թուրքմենստանի անապատային գոտում։ Այս տղամարդկանցից չորսը գտնվում էին ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ Մատկարիմ Ամինովը և Դովրան Մատյակուբովը գտնվում էին ավելի խիստ ռեժիմի գաղութում, քանի որ նրանք դատապարտվել էին որպես կրկնահանցագործներ։ Բանտում գտնվելիս այս երիտասարդները ենթարկվել են դաժան վերաբերմունքի և ապրել են ծայրաստիճան վատ պայմաններում։

Կեղծ մեղադրանքներով դատապարտված 2 Վկաները՝ 35-ամյա Աիբեկ Սալաևը և 42-ամյա Բահրամ Շամուրադովը նույնպես գտնվում էին Սեյդիի ընդհանուր ռեժիմի գաղութում։ Երկուսն էլ դատապարտվել էին 4 տարվա ազատազրկման՝ իրենց կրոնական համոզմունքների և գործունեության համար։ Բացի այն, որ նրանց կեղծ մեղադրանքների և ապացույցների հիման վրա անարդարացիորեն ազատազրկել էին, նրանց հանդեպ ցուցաբերվում էր դաժան վերաբերմունք։

Ամիրլան Տոլկաչև

Այսօր Թուրքմենստանում միայն մեկ Եհովայի վկա՝ Ռուսլան Նարկուլիևն է գտնվում ազատազրկման մեջ։ Նա դատապարտվել էր որպես համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող համաներում հայտարարվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ, իսկ այդ ժամանակ նրա անունը չկար նախագահի աշխատակազմին ներկայացված անվանացանկում։ Նրա փաստաբանները աշխատում են, որ իշխանությունները նրան նույնպես ազատ արձակեն։

Նախագահ Բերդիմուհամեդովը կատարեց շատ ողջունելի և վճռական քայլ՝ ներում շնորհելով հավատի համար ազատազրկված 8 անձանց։ Ովքեր գնահատում են կրոնական ազատությունը, հույս ունեն, որ սա Թուրքմենստանում այն փոփոխությունների սկիզբն է, որ հնարավորություն կտա Եհովայի վկաներին ապրել իրենց խղճին ներդաշնակ՝ առանց հալածվելու և ազատազրկվելու սպառնալիքի։