Անցնել բովանդակությանը

Ազամատջան Նարկուլիև

ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2021
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Ազատ արձակվելուց մեկ տարի անց քսանամյա Ազամատջան Նարկուլիևը վերադառնում է կալանավայր

Ազատ արձակվելուց մեկ տարի անց քսանամյա Ազամատջան Նարկուլիևը վերադառնում է կալանավայր

Դատավճռի հրապարակում

2021 թ. հունվարի 18-ին Թուրքմենստանում դատարանը հրապարակեց Ազամատջան Նարկուլիևի գործով դատավճիռը։ Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար նա դատապարտվեց երկու տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Սա երկրորդ անգամն է, որ նա ազատազրկվում է իր չեզոքության համար։

Տվյալներ

Ազամատջան Նարկուլիև

  • Ծնվել է 2000 թ.

  • Կենսագրություն: Մկրտվել է 2018 թ.-ին։ Իր խոնարհության, համեստության և եռանդի շնորհիվ լավ համբավ ունի։ Նրա մայրը և երկու քույրերը նույնպես Եհովայի վկաներ են։

Դատական գործի պատմություն

20-ամյա Ազամատջանը 2020 թ. հունվարի 7-ին՝ մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո, ազատ է արձակվել։ Սակայն ընդամենը 5 ամիս անց նրան ևս մեկ անգամ զորակոչեցին (Թուրքմենստանում խղճի կալանավորները կարող են երկու անգամ դատապարտվել): Նա հրաժարվեց և՛ շարային, և ո՛չ շարային զինծառայությունից, գրավոր դիմում ներկայացրեց դրա համար, որը այս անգամ ևս մերժվեց։

2020 թ. դեկտեմբերի 20-ին դատախազը քրեական գործ հարուցեց նրա դեմ։ Նրա անձնագիրն առգրավեցին։

Մենք աղոթում ենք Ազամատջանի և նրա ընտանիքի համար՝ համոզված լինելով, որ նրանց հավատարիմ մնալու վճռականությունն առատորեն կվարձատրվի։ Աստվածաշնչում ասվում է, որ «նվիրվածի հետ [Եհովան] նվիրվածությամբ է վարվում» (Սաղմոս 18։25