Անցնել բովանդակությանը

Քույր Սարոն Գեբրուն՝ 2024 թ. դեկտեմբերի 7-ին ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2024
ԷՐԻԹՐԵԱ

Էրիթրեայում բանտից ազատ է արձակվել հղի քույր Սարոն Գեբրուն

Էրիթրեայում բանտից ազատ է արձակվել հղի քույր Սարոն Գեբրուն

2024 թ. դեկտեմբերի 7-ին քույր Սարոն Գեբրուն ազատ արձակվեց Էրիթրեայի «Մայ Սրվա» կալանավայրից։ Նա հղիության իններորդ ամսում է և ամեն պահի կարող է ծննդաբերել։ Դա նրա առաջին հղիությունն է։ Սարոնը և նրա ամուսինը՝ Ֆիտսումը, այն 20 հոգու (տղամարդկանց, կանանց և երեխաների) թվում են, ովքեր 2024 թ. սեպտեմբերին ձերբակալվել էին Եհովայի վկաների խաղաղ հանդիպումներին մասնակցելու համար։

Մեկ ամսից մի փոքր անց՝ 2024 թ. նոյեմբերի 1-ին, ձերբակալվեցին նաև չորս պատանի վկաներ՝ եղբայրներ Զեսանի Բինիամն ու Էբենեզեր Յոնասը և քույրեր Սիդոն ու Հորեբ Տեկեստները։ Նրանք հարգալից կերպով հրաժարվել էին ֆինանսապես աջակցել քաղաքական հիմնադրամին։ Այժմ նրանք բանտարկված են և գտնվում են «Մայ Սրվա» կալանավայրում։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 22-ին, ձերբակալվեց 50-ամյա քույր Ալմազ Գեբրեհիվոտը, որը հրաժարվել էր անդամակցել երկրի քաղաքական կուսակցությանը։

2024 թ. նոյեմբերի 24-ին Էրիթրեայում չորս պատանի Վկաներ և 50-ամյա մի քույր ձերբակալվել և բանտարկվել են

Ներկայումս Էրիթրեայում անազատության մեջ են 68 եղբայրներ ու քույրեր։ Նրանցից առնվազն տասը 70-ն անց են, որոնց թվում է՝ 85-ամյա քույր Լետեբերհան Թեսֆին։ Իսկ Սարոնի եղբայր Հենոկը մոտ 20 տարի է՝ գտնվում է բանտում առանց որևէ մեղադրանքի կամ դատավարության։ Ներկա պահին շարունակվում են ջանքեր գործադրվել այդ բոլոր եղբայրներին և քույրերին բանտից ազատելու ուղղությամբ։

Մեր միասնական հոգևոր ընտանիքը անչափ ուրախ է քույր Սարոնի ազատ արձակվելու համար։ Աղոթում ենք, որ մեր երկնային Հայր Եհովան շարունակի քաջալերել, զորացնել և իմաստություն տալ Էրիթրեայի մեր բոլոր հավատարիմ եղբայրներին ու քույրերին, ովքեր դեռ գտնվում են բանտում (Սաղմոս 91։1