Անցնել բովանդակությանը

Ռավենսբրյուկի հուշահամալիրի՝ վերջերս արված լուսանկարը (Ֆյուրստենբերգ, Գերմանիա)

ՀՈՒՆՎԱՐԻ 10, 2019
ԳԵՐՄԱՆԻԱ

Շարժական ցուցահանդես Գերմանիայում՝ ի հիշատակ Եհովայի վկաների կրած հալածանքների

Շարժական ցուցահանդես Գերմանիայում՝ ի հիշատակ Եհովայի վկաների կրած հալածանքների

Ռավենսբրյուկի հուշահամալիրում բացվել է շարժական ցուցահանդես՝ «Արգելված և հալածված. Եհովայի վկաները Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարում և ԳԴՀ-ի ուղղիչ հիմնարկներում» խորագրով։ Այն պատմում է Գերմանիայում նացիստական վարչակարգի ներքո (1933–1945), Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ կամ Արևելյան Գերմանիա, 1949–1990), ինչպես նաև Վայմարյան Հանրապետությունում (1918–1933) Եհովայի վկաների կրած դժվարությունների մասին (տես «Հալածանք և իրավաբանական խնդիրներ գերմանական երեք վարչակարգերի ներքո» շրջանակը)։ Ցուցահանդեսը մեկնարկեց 2018 թ. ապրիլի 22-ին՝ կիրակի, Ֆյուրստենբերգում (Գերմանիա) գտնվող Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում։ 2019 թ. ընթացքում այդ ցուցահանդեսը կանցկացվի Գերմանիայի Էրֆուրտ, Ռոստոկ և Պոտսդամ քաղաքներում։ Պոտսդամում այն տեղի կունենա Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի շենքում։

Ցուցահանդեսում ընդգրկված է «կրկնակի զոհերից» մեկի՝ Ադոլֆ Գրաֆի կյանքի պատմությունը

Ցուցադրությունը ներկայացնում է 12 եղբայրների ու քույրերի կյանքի պատմությունը, ովքեր «կրկնակի զոհ» էին դարձել, քանի որ ԳԴՀ-ում հետապնդվել էին և՛ նացիստների, և՛ կոմունիստների կողմից։ Բացի այդ, այցելուները կարող են լսել մահվան դատապարտված Վկաների պատմած պատմությունների, հրաժեշտի նամակների, ինչպես նաև նացիստական ժամանակաշրջանում թերթերում հրապարակված հոդվածների ու պատմական փաստաթղթերի ձայնագրություններ։ Ցուցահանդեսը հստակ ցույց է տալիս, որ ի տարբերություն տասնյակ հազարավոր այլ մարդկանց, ովքեր անազատության մեջ էին գտնվում իրենց էթնիկական ծագման, քաղաքական հայացքների կամ հանցագործ համարվելու պատճառով՝ մեր եղբայրները կալանավորված էին իրենց կրոնական համոզմունքների համար։

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ պատմաբան դ-ր Դետլեֆ Գարբեն իր ելույթում նշեց. «Հենց սկզբից Եհովայի վկաները արժանացել էին էսէսականների թշնամանքին իրենց անսասան հավատի, վստահության, միասնական ոգու և անզիջում դիրքորոշման համար.... Փրկության վերաբերյալ Աստծու խոստման հանդեպ իրենց ամուր հավատն ու անքակտելի միասնությունը ներքին ուժ տվեցին նրանց, որ հավատարիմ մնան իրենց համոզմունքներին անգամ համակենտրոնացման ճամբարներում»։

Նույնիսկ այսօր, երբ Եհովայի վկաները հակառակության են բախվում, և նրանց գործունեությունը արգելքի տակ է, ինչպես, օրինակ, Ռուսաստանում է, նրանք վստահ են, որ Եհովան կշարունակի զորացնել իրենց (Եսայիա 54։17