ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2019
ԹԱՐՄ ՆՅՈՒԹԵՐ
«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել հինգ լեզուներով
2019թ. հունվարի 12-ին Բենին Սիթիում (Նիգերիա) իսոկո լեզվով լույս տեսավ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», իսկ յորուբա լեզվով՝ «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը։ Նույն օրը Դադլիում (Արևմտյան Միդլենդ, Անգլիա) բրիտանական ժեստերի լեզվով լույս տեսավ «Մատթեոս» գիրքը՝ ըստ «Նոր աշխարհ թարգմանության»։
«Նոր աշխարհ թարգմանությունը» նաև լույս է տեսել երկու լեզուներով Ֆիլիպիններում։ 2019թ. հունվարի 12-ին Լապու-Լապուում (Սեբու) սեբուաներենով լույս տեսավ վերանայված հրատարակությունը։ Իսկ հաջորդ օրը Պալոյում (Լեյտե) «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս տեսավ վարայ-վարայ լեզվով։ «Նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ թարգմանվել է 179 լեզուներով։ Դրանց թվում են 18 լեզուներով ամբողջությամբ վերանայված թարգմանությունները, որոնք հիմնված են 2013թ. հրատարակության վրա։