ՄԱՐՏԻ 4, 2019
ԹԱՐՄ ՆՅՈՒԹԵՐ
Լեզուները հաշվելու մեթոդը փոխվել է
Այժմ մեր կայքում առկա հրատարակությունների լեզուների թիվը նշելիս այլ մոտեցում է ցուցաբերվում։ «Ընտրեք լեզուն» շրջանակում գտնվող լեզուների թվում այլևս չեն ընդգրկվում այն լեզուները, որոնք տվյալ լեզվից տարբերվում են իրենց գրատեսակով։ Օրինակ՝ սերբերեն (կիրիլիցան) և սերբերեն (լատինագիրը) այժմ ոչ թե երկու լեզու են համարվում, այլ մեկ։ Այդ պատճառով «Ընտրեք լեզուն» շրջանակում նշված լեզուների թիվը նվազել է։ Նույնանման փոփոխություններ հետագայում կարվեն «Դիտարանի օնլայն գրադարանում» և JW Library հավելվածում։