Ո՞վ է Եհովայի վկաների հիմնադիրը
Եհովայի վկաների ժամանակակից կազմակերպությունը սկսել է գործել 19-րդ դարի վերջից։ Այդ ժամանակ մի փոքր խումբ Աստվածաշունչ ուսումնասիրողներ, ովքեր ապրում էին Պիտսբուրգի մոտակայքում (Փենսիլվանիա, ԱՄՆ), սկսեցին հետևողականորեն ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նրանք եկեղեցիների քարոզած ուսմունքները համեմատեցին այն ամենի հետ, ինչ սովորեցնում էր Աստվածաշունչը։ Նրանք սկսեցին հրատարակել իրենց իմացածը գրքերում, լրագրերում և մի ամսագրում, որն այժմ կոչում է «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»։
Աստվածաշունչ ուսումնասիրողների այդ խմբում կար մի մարդ՝ Չարլզ Թեյզ Ռասել անունով։ Թեև այդ ժամանակ Ռասելն առաջնորդություն վերցրեց Աստվածաշնչի կրթական գործում և սկսեց հրատարակել «Դիտարան» ամսագիրը, սակայն դրանով նա նոր կրոն չհիմնադրեց։ Ռասելի և մյուս Աստվածաշունչ ուսումնասիրողների նպատակն էր առաջ տանել Հիսուս Քրիստոսի ուսուցումները և հետևել առաջին դարի քրիստոնեական ժողովի օրինակին։ Քանի որ Հիսուսն է հիմնել քրիստոնեությունը, մենք նրան ենք համարում մեր կրոնի հիմնադիրը (Կողոսացիներ 1:18–20)։