Ուորվիքի նկարների ալբոմ 2 (սեպտեմբեր-դեկտեմբեր, 2014)
Այս ալբոմում կարող եք տեսնել, թե 2014-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ինչ գործեր են արվել Եհովայի վկաների գլխավոր վարչության նոր տարածքում։
Սեպտեմբերի 11, 2014—Ավտոկայանատեղի
Պողպատե պրոֆիլներով պատրաստում են C բնակելի շենքի տանիքի հիմնակմախքը։
Սեպտեմբերի 18, 2014—Ուորվիքի շինհրապարակ
Տեսարան դեպի հյուսիս՝ Սթերլինգ Ֆորիսթ լճի (Կապույտ լիճ) ուղղությամբ։ Շինհրապարակում միաժամանակ աշխատում է 13 կռունկ։ B բնակելի շենքի բետոնե հիմքը գցելու աշխատանքները ավարտին են մոտենում։
Սեպտեմբերի 26, 2014—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ
Պողպատե անկյունակներն ու շվելերները պատրաստ են տեղադրման համար։ Վարչական գրասենյակների և սպասարկման բաժինների համար այս մետաղական նախագիծը հնարավորություն կտա ապահովել հարկերի ընդհանուր լայնարձակ մակերես, իսկ շինարարությունը արագ կավարտվի։
Հոկտեմբեր 9, 2014—Ուորվիքի շինհրապարակ
Հավաքում են տանիքի հիմնակմախքի համար պատրաստի սյուները, ամրացնում են մետաղական ծալքաթիթեղները և պատում անջրանցիկ թաղանթով։ Այս երկկողմանի տանիքի հատվածը տեղադրվելու է C բնակելի շենքի վրա։ Հետևում պատրաստվում է տանիքի միակողմանի հատված։
Հոկտեմբերի 15, 2014—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ
Շինարարները տեղադրում են պողպատե շվելերները շենքի հարավարևմտյան հատվածում։ Շենքի այս մասում լինելու է խոհանոցը, ճաշարանը, լվացքատունը և սպասարկման այլ բաժիններ։
Հոկտեմբերի 15, 2014—Ուորվիքի շինհրապարակ
Շինարարը, որը զբաղվում է ջրահեռացման համակարգի աշխատանքներով, վերցնում է իրեն մեկնած խոզանակը։
Հոկտեմբերի 20, 2014—Ուորվիքի շինհրապարակ
Այս պատը կառուցվել էր որպես ցուցանմուշ նոր ժամանած որմնադիրների համար, թե ինչպես է հարկավոր աղյուսները շարել, ինչ գույն շաղախ օգտագործել և ինչ մեթոդով միացնել դրանք։ Այն արդեն ծառայել է իր նպատակին և հիմա քանդվում է։
Հոկտեմբերի 31, 2014—Բնակելի շենք C
Միակողմանի տանիքի հատվածը տեղադրվում է շենքի վրա։ Բնակելի շենքերի երկու կողմից եռանկյունաձև տանիքները կգեղեցկացնեն դրանց տեսքը հեռվից։
Նոյեմբերի 7, 2014—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի
95 տոննա տարողության այս վառելանյութի ցիստեռնը իջեցվում է ներքև։ Այս ցիստեռների մեջ պահվելու է կաթսայատան համար վառելիքը։
Նոյեմբերի 12, 2014—Բնակելի շենք C
Նկարի աջ անկյունում երևում է Կապույտ լճից մի հատված։ Տարբեր գունային գամմայի շինանյութերի օգնությամբ ընդգծվում են շենքերի արտաքին առանձնահատկությունները։
Նոյեմբերի 21, 2014—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի
Ջրմուղագործ ամուսնական զույգը տեղադրում է կոյուղու խողովակները նախքան հատակը կսալապատվի։
Նոյեմբերի 28, 2014—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ
Մաքրում են տանիքին նստած ձյունը։
Դեկտեմբերի 1, 2014—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի
Մեկ այլ ամուսնական զույգ ստուգում է խողովակատարների սխեման։
Դեկտեմբերի 10, 2014—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի
Էքսկավատորները և շաղախի մեքենաները աշխատում են նույնիսկ ձյան եղանակին։ Նկարի վերևի ձախ անկյունում գրասենյակների և սպասարկման բաժինների շենքի որոշ հատվածներ են, որոնք ծածկված են անջրանցիկ բրեզենտով, որպեսզի ջերմաստիճանը կայուն պահվի և ձմռանն էլ շարունակվի բետոնապատման աշխատանքները։
Դեկտեմբերի 12, 2014—Բնակելի շենք D
Աշխատողները ջրամեկուսիչ նյութով են պատում բետոնե պատերը, նախքան կտեղադրվեն արտաքին պանելները։
Դեկտեմբերի 15, 2014—Ուորվիքի շինհրապարակ
Արևելյան կողմից երևացող ընդհանուր պատկերը։ Նկարի վերին հատվածում բնակելի շենքերն են։ Մեջտեղի սպիտակ մեծ շենքը գրասենյակների և սպասարկման բաժինների շենքն է։ Շինարարությունը իրականացվում է ձեռքբերված մոտ 100 հեկտար տարածքի 20 տոկոսից էլ պակաս տարածքում, ինչի շնորհիվ շրջակա անտառը մնում է անաղարտ։
Դեկտեմբերի 15, 2014—Ուորվիքի շինհրապարակ
Տեսարանը արևմուտքից։ Նկարի ներքևում երևում են C և D բնակելի շենքերը։ C շենքի տանիքին շինարարները արդեն տեղադրել են մետաղյա ծածկը, և աշխատանքները ավարտման փուլում են։
Դեկտեմբերի 25, 2014—Բնակելի շենք C
Ատաղձագործը շարում է լամինատե մանրահատակ։ Առանձնացվել են հատակի, սալիկների, պատերի, կարպետի և խոհանոցային հարթակի գունային չորս տարբեր համադրություններ։ Դրանց համապատասխան չորս սենյակներ են պատրաստվում որպես մոդել, որպեսզի ապագա բնակիչները կարողանան ընտրություն անել։
Դեկտեմբերի 31, 2014—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ
Բետոնը հարթեցվում է ձեռքով՝ հատակի ջրահեռացման անցքի համար համապատասխան թեքություն ապահովելու համար։
Դեկտեմբերի 31, 2014—Բնակելի շենք C
77-ամյա վարպետը տեղադրում է բազմաճյուղ օպտիկաթելային մալուխ։ Նախագծի ընթացքում մոտ 32 կիլոմետր նման հաղորդալար կանցկացվի այս համալիր շինությունում։